ՉՈՐ անապատի խորքում գիշերվա խավարում ավազաբլրային (բարխանային) կատուն դուրս է գալիս իր բնից և մի պահ կանգ առնում։ Նայում է իր շուրջը և ականջ դնում։ Ապա գրեթե գետնին կպած, գաղտագողի սկսում է անձայն շրջել ավազներում։
Հանկարծ ավազաբլրային կատուն ցատկում է իր անզգույշ զոհի՝ ավազամկան վրա։ Որսը շարունակվում է ողջ գիշեր. կատուն ժամանակ առ ժամանակ ցատկում է որս բռնելու համար։ Եթե նա ավելի շատ որս է բռնում, քան կարողանում է ուտել, ավազով ծածկում է ավելացածը։ Վաղ առավոտյան կատուն վերադառնում է իր բույնը և օրվա ընթացքում հազվադեպ է դուրս գալիս բնից։ Նկատի առնենք այս զարմանահրաշ կենդանու առանձնահատկություններից մի քանիսը։