Միլիոնավոր ոգեղեն էակներ
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ոգեղեն էակների թիվը շատ մեծ է։ Աստված ինքը Ոգի է (Հովհաննես 4։24; 2 Կորնթացիներ 3։17, 18)։
Մի ժամանակ նրանից բացի ոչ ոք չի եղել։ Հետո Եհովան ստեղծել է ոգեղեն էակների՝ հրեշտակների, որոնք մարդկանցից շատ ավելի հզոր են ու խելացի։ Ինչպես հայտնում է Աստծու մարգարեներից մեկը՝ Դանիելը, գոյություն ունեն հարյուր միլիոնավոր հրեշտակներ (Դանիէլ 7։10; Եբրայեցիներ 1։7)։
Եհովան նրանց ստեղծել է մեր մոլորակի արարումից առաջ (Յոբ 38։4–7)։ Ուստի վստահությամբ կարող ենք ասել, որ հրեշտակները երկրի վրա ապրած մարդկանց հոգիները չեն։