ԴԱՍ 4
Բարկությունը դրդում է սպանության
Եդեմի պարտեզից հեռանալուց հետո Ադամն ու Եվան շատ երեխաներ ունեցան։ Նրանց առաջին որդին՝ Կայենը, դարձավ հողագործ, իսկ երկրորդ որդին, որի անունը Աբել էր՝ հովիվ։
Մի անգամ Կայենն ու Աբելը ընծաներ բերեցին Եհովային։ Գիտե՞ս, թե ինչ է ընծան։ Դա հատուկ նվեր է։ Աբելի ընծան ուրախացրեց Եհովային, իսկ Կայենի ընծան չուրախացրեց։ Այդ պատճառով Կայենը շատ բարկացավ։ Եհովան զգուշացրեց Կայենին, որ բարկանալու պատճառով նա վատ արարք կգործի։ Բայց Կայենը չլսեց։
Ավելի ուշ նա Աբելին ասաց. «Արի դաշտ գնանք»։ Երբ նրանք դաշտում մենակ էին, Կայենը հարձակվեց իր եղբոր վրա ու սպանեց նրան։ Ի՞նչ արեց Եհովան։ Նա պատժեց Կայենին՝ ուղարկելով նրան ընտանիքից հեռու մի տեղ։ Կայենին երբեք թույլ չէր տրվելու հետ դառնալ։
Ի՞նչ ենք սովորում։ Կարող է այնպես պատահել, որ բարկանանք, երբ ինչ-որ բան մեր ուզածով չլինի։ Եթե զգանք, որ սկսում ենք բարկանալ, կամ եթե ուրիշները տեսնեն, որ բարկանում ենք, և ուղղեն մեզ, մենք պետք է անմիջապես լսենք ու ձգտենք այլևս չբարկանալ։
Քանի որ Աբելը սիրում էր Եհովային և անում էր այն, ինչ ճիշտ է, Եհովան միշտ կհիշի նրան։ Երբ նա երկիրը դրախտ դարձնի, Աբելին նորից կյանք կտա։
«Նախ հաշտվիր եղբորդ հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ» (Մատթեոս 5։24)։