Վերհիշենք 4-րդ մասը
Քեզ հետ ուսումնասիրողի հետ քննարկիր հետևյալ հարցերը։
Կարդացեք Առակներ 13։20։
Ինչո՞ւ է կարևոր ճիշտ ընկերներ ընտրել։
(Տես դաս 48)։
Աստվածաշնչյան ո՞ր խորհուրդը կօգնի՝
ամուսիններին և կանանց
ծնողներին և երեխաներին։
Ինչպիսի՞ խոսելաձևն է հաճելի Եհովային, իսկ ինչպիսի՞նը՝ ոչ։
(Տես դաս 51)։
Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կօգնեն քեզ հագուկապի և հարդարանքի հարցում ճիշտ որոշումներ կայացնել։
(Տես դաս 52)։
Ինչպիսի՞ ժամանցն է հաճելի Եհովային։
(Տես դաս 53)։
Կարդացեք Մատթեոս 24։45–47։
Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան»։
(Տես դաս 54)։
Ինչպե՞ս կարող ես քո ժամանակը, ուժերը և նյութական միջոցները օգտագործել ի նպաստ ժողովի։
(Տես դաս 55)։
Կարդացեք Սաղմոս 133։1։
Ի՞նչ կերպերով կարող ես նպաստել ժողովի միասնությանը։
(Տես դաս 56)։
Եհովայի տրամադրած միջոցները ինչպե՞ս կարող են օգնել մեզ, եթե լուրջ մեղք գործենք։
(Տես դաս 57)։
Կարդացեք 1 Տարեգրություն 28։9։
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ նվիրված ենք Եհովային և «լիակատար սրտով» ենք ծառայում նրան, երբ ուրիշները հակառակվում են ճշմարիտ երկրպագությանը կամ հեռանում են կազմակերպությունից։
Եհովային նվիրված լինելու և կեղծ կրոնից հեռու մնալու համար որևէ փոփոխություն անելու կարիք ունե՞ս։
(Տես դաս 58)։
Ինչպե՞ս կարող ես նախապատրաստվել հալածանքին։
(Տես դաս 59)։
Ի՞նչ ես նպատակադրել անել հոգևորապես առաջադիմելու համար։
(Տես դաս 60)։