Ցուցանշաններ կյանքի ճանապարհին
ԱՆԾԱՆՈԹ ճանապարհով կամ արահետով ճամփորդելիս՝ ցուցանշանները որպես արգելքնե՞ր եք նկատում։ Հավանաբար, ոչ։ Դրանք ձեր նպատակատեղին հասնելու համար օգնություն եք համարում։
Իսկ ի՞նչ կարելի է ասել կյանքի ճանապարհով ճամփորդելու մասին։ Կարելի՞ է այն հաջողությամբ անցնել առանց ցուցանշանների։ Աստծո վաղեմի մարգարեներից մեկն ընդունեց, որ մարդիկ այս հարցում որոշակի սահմանափակումներ ունեն։ Նա ասաց. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։
Այդ դեպքում որտե՞ղ կարելի է անհրաժեշտ առաջնորդություն գտնել։ Այդպիսի առաջնորդության հուսալի աղբյուրը մարդու Արարիչն է, իսկ փոխաբերական իմաստով ցուցանշաններ կարելի է գտնել Աստվածաշնչում։ Եհովան իր Խոսքի միջոցով ասում է. «Քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք» (Եսայիա 30։21)։
Այո՛, Աստծո Խոսքը մեր կյանքի ցանկացած մարզում վստահելի առաջնորդություն է տալիս (Եսայիա 48։17; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Ցավոք, մարդկության մեծամասնությունը ճամփորդում է կյանքի արահետով առանց աստվածային առաջնորդության (Մատթէոս 7։13)։ Սակայն, ցուցանշանները հաստատուն են։ Կյանքի ճանապարհով ճամփորդելիս՝ ուշադրություն կդարձնե՞ք դրանց։