Շատ ավելի կարևոր բան, քան եղանակը
ԳՐԵԹԵ բոլոր ազգերը եղանակի մասին ասացվածքներ ունեն։ Անգլերեն մի ասացվածք ասում է. «Եթե երեկոյան երկինքը կարմիր լինի, նավաստին ուրախանալու պատճառ ունի։ Եթե երկինքը առավոտյան կարմրանա, նավաստին պետք է զգուշանա»։ Օդերևութաբաններն այսօր բացատրում են, թե գիտական տեսանկյունից ինչու եղանակը կարող է լինել ասացվածքում նկարագրվածի նման։
Հիսուսի ժամանակներում մարդիկ սովորություն ունեին հետազոտել երկինքը և մեկնաբանել տեսածը։ Ուստի նա որոշ հրեաների ասաց. «Երբ երեկոն իջնում է, դուք սովորաբար ասում եք՝ «պարզ եղանակ է լինելու, քանի որ երկինքը հուր–կարմիր է», իսկ առավոտյան, թե՝ «այսօր ցուրտ, անձրևոտ եղանակ է լինելու, որովհետև թեպետ երկինքը հուր–կարմիր է, սակայն մռայլ է»։ Գիտեք՝ ինչպես մեկնել երկնքի երեսը, բայց...»։ Բայց ի՞նչ։ Հիսուսը զորեղ խոսքեր ասաց. «...Բայց ժամանակների նշանները չեք կարողանում մեկնել» (Մատթեոս 16:2, 3)։
Որո՞նք էին «ժամանակների նշանները»։ Դրանք այն բազմաթիվ հստակ նշաններն էին, որոնք ցույց էին տալիս, որ Հիսուսը Աստծուց ուղարկված ճշմարիտ Մեսիան է։ Նրա գործերը նույնքան տեսանելի էին, որքան երկնքի կարմրությունը։ Սակայն հրեաների մեծ մասն անտեսեց Մեսիայի գալստյան մասին վկայող նշանները։ Այո՛, նրա գալուստը շատ ավելի կարևոր էր, քան եղանակը։
Այսօր նույնպես կա մի նշան, որը հաս կանալը շատ ավելի կարևոր է, քան երկնքի գույներով եղանակը որոշել կարողանալը։ Հիսուսը կանխագուշակեց, որ այս չար աշխարհին վերջ կդրվի ու կհաստատվի մի ավելի լավ աշխարհ։ Նա մի շարք առանձնահատկություններ նշեց, որոնց ամբողջությունը մատնացույց էր անելու այն բանին, որ այդ փոփոխությունը մոտ է։ Դրանց թվում են համաշխարհային պատերազմներն ու սովերը։ Հիսուսն ասաց, որ երբ տեսնենք այդ բաները կատարվելիս, ուրեմն շուտով Աստված կմիջամտի մարդկանց գործերին (Մատթեոս 24:3–21)։
Իսկ դուք տեսնո՞ւմ եք «ժամանակների նշանները»։