Պատանի ընթերցողների համար
Եղիր համոզված և արա այն, ինչ ճիշտ է
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Սուրբգրային համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։
Գլխավոր կերպարներ։ Երեմիա, Աբդիմելեք, Սեդեկիա թագավոր
Համառոտ ամփոփում։ Երեմիան խիստ հակառակության է հանդիպում, երբ հռչակում է Աստծու պատգամն այն մասին, որ Հուդայի ժողովուրդը պետք է հանձնվի քաղդեացիներին։
1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԵՐԵՄԻԱ 38։1–5)։
Քո կարծիքով՝ ի՞նչ էր զգում Երեմիան, երբ խոսում էր Հուդայի ժողովրդի հետ։
․․․․․
Ձայնի ի՞նչ տոնով էր Երեմիան հռչակում Եհովայի նախազգուշացումները։
․․․․․
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ։
Ինչո՞ւմ էր համոզված Երեմիան, որն էլ օգնեց նրան այդքան համարձակ խոսելու։
․․․․․
2 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԵՐԵՄԻԱ 38։6–13)։
Գործի դնելով երևակայությունդ՝ նկարագրիր գուբը՝ դրա լայնությունը, խորությունը և հոտը։
․․․․․
Ի՞նչ էր մտածում Երեմիան, երբ «ընկղմվում էր տիղմի մէջ» (նորից կարդա 6–րդ համարը)։
․․․․․
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ։
Եթե փնտրտուքներ անելու հնարավորություն ունես, ապա այնպիսի տեղեկություն գտիր աստվածաշնչյան ժամանակներում գոյություն ունեցող գուբերի մասին, որ նախկինում չես իմացել։
․․․․․
Ինչո՞ւմ էր համոզված Աբդիմելեքը, որն էլ մղեց նրան նախաձեռնություն վերցնելու և փրկելու Երեմիային (նորից կարդա 7–9 համարները)։
․․․․․
Ինչո՞ւ Սեդեկիան այդքան հեշտությամբ ենթարկվեց սկզբում իշխանների, իսկ հետո Աբդիմելեքի ազդեցությանը (նորից կարդա 5 և 10 համարները)։ Ինչպիսի՞ անձնավորություն էր նա։
․․․․․
Այս պատմության ո՞ր կերպարները քեզ դուր եկան և որոնք՝ ոչ։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում։․․․․․
3 ԿԻՐԱՌԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ։ ԳՐԻ ԱՌ ՍՈՎՈՐԱԾԴ։
Քաջություն.
․․․․․
Համոզվածություն.
․․․․․
Եհովան պաշտպանեց նրանց, ովքեր անվախորեն հնազանդվեցին իրեն։ _______
Երբ ճնշման տակ լինես, ի՞նչը կօգնի քեզ անելու այն, ինչ ճիշտ է։ _․․․․․
4 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ էՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
․․․․․
ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԿԱՐՈՂ ԵՍ ԽՆԴՐԵԼ ՄԻ ՕՐԻՆԱԿ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՑ ԿԱՄ ՕԳՏՎԵԼ www.watchtower.org ԿԱՅՔԻՑ, ՈՐՏԵՂ ԱՅՆ ԱՌԿԱ է ՄԻ ՇԱՐՔ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ