Գաղտնիք 1
Սիրիր մարդուն, ոչ թե փողն ու ունեցվածքը
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է» (1 Տիմոթեոս 6։10)։
ԻՆՉՈ՞Ւ Է ԴԺՎԱՐ։ Գովազդները դրդում են մեզ չբավարարվելու մեր ունեցածով։ Դրանց նպատակն այն է, որ մենք ստրուկի պես աշխատենք, որպեսզի փող վաստակենք ավելի նոր, ավելի լավ և ավելի մեծ իրեր ձեռք բերելու համար։ Փողը շատ հրապուրիչ բան է, և մենք կարող ենք հեշտությամբ սիրահարվել դրան։ Սակայն Աստվածաշունչը զգուշացնում է, որ այն մարդը, ով սիրում է հարստությունը, երբեք չի կարող բավարարվել։ «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից»,— գրել է Սողոմոն թագավորը (Ժողովող 5։10)։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Ընդօրինակիր Հիսուսին և սովորիր սիրել մարդկանց ավելի, քան իրերը։ Հիսուսը պատրաստ էր մարդկանց տալու այն ամենն, ինչ ուներ, նույնիսկ իր կյանքը, որովհետև սիրում էր նրանց (Հովհաննես 15։13)։ Նա ասաց. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Եթե մեր ժամանակն ու միջոցները պատրաստակամորեն տրամադրենք մարդկանց, ապա նրանք նույն ձևով կվերաբերվեն մեզ։ Հիսուսն ասաց. «Տվեք, և մարդիկ կտան ձեզ» (Ղուկաս 6։38)։ Բայց ովքեր ընկնում են փողի ու հարստության հետևից, իրենց գցում են ցավի ու տառապանքի մեջ (1 Տիմոթեոս 6։9, 10)։ Իրականում, բավարարվածության զգացումը բխում է սիրելուց և սիրված լինելուց։
Մտածի՛ր, կարո՞ղ ես պարզեցնել քո կյանքը։ Կարո՞ղ ես հրաժարվել որոշ իրերից կամ դրանք ձեռք բերելու ցանկությունից։ Եթե այդպես վարվես, շատ ժամանակ և էներգիա կունենաս կյանքում ավելի կարևոր բաներին հատկացնելու համար. կկարողանաս օգնել մարդկանց և ծառայել Աստծուն, որը տվել է քեզ այն ամենն, ինչ ունես (Մատթեոս 6։24; Գործեր 17։28)։
[նկար 4-րդ էջի վրա]
«Տվեք, և մարդիկ կտան ձեզ»