Իմ դասը Աստվածաշնչից
3 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԱՎԵԼԻ ՓՈՔՐ
Անձրև է գալիս,
Պատուհանի մոտ Մարին է լալիս.
«Ինչո՞ւ անձրևը չի դադարում,
Ախր ես բակում խաղալ եմ ուզում»։
Սակայն շատ չանցած՝
Արև դուրս եկավ,
Ամպիկը շուտով
Թողեց հեռացավ։
Ուրախ ու զվարթ
Մարին վազեց բակ,
Տեսավ ծաղիկներ՝
Պես-պես, գունավառ։
«Վա՜յ... ա՜յ քեզ հրաշք...
Ուրեմն Աստված անձրև է բերում
Եվ մեր պարտեզում
Ծաղիկ աճեցնում»։
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Երեխային ասեք, որ ցույց տա՝
պատուհանը
Մարիին
ծաղիկները
ծիտիկին
ծառը
գտնի՝
զատիկին
ինքնաթիռը
Կարդա՛ Գործեր 14։17-ը։ Ինչո՞ւ է Եհովան անձրև ստեղծել