Երեմիան զգուշացրեց, որ Երուսաղեմը, Սելովի պես, կավերվի
26։6
Ուխտի տապանակը, որը խորհրդանշում էր Եհովայի ներկայությունը, մի ժամանակ պահվում էր Սելովում։
Եհովան թույլ տվեց, որ փղշտացիները հափշտակեն տապանակը։ Այն այլևս հետ չէր բերվելու Սելով։
Քահանաները, մարգարեները և ողջ ժողովուրդը սպառնացին սպանել Երեմիային
26։8, 9, 12, 13
Ժողովուրդը բռնեց Երեմիային, քանի որ նա մարգարեանում էր Երուսաղեմի և տաճարի դեմ։
Երեմիան չդադարեց Եհովային ծառայելուց և չփախավ ուրիշ երկիր։
Եհովան պաշտպանեց Երեմիային
26։16, 24
Երեմիան չկորցրեց իր քաջությունը, և Եհովան չթողեց նրան։
Եհովան մղեց Աքիկամին, որ պաշտպանի Երեմիային։
Եհովայի տված զորության ու քաջալերանքի շնորհիվ Երեմիան 40 տարի շարունակ հռչակում էր մի լուր, որը շատերին դուր չէր գալիս