Լավ օրինակ՝ Ասափ
Ասափը դժվար իրավիճակում էր։ Շուրջբոլորը մարդիկ խախտում էին Աստծու օրենքները և անպատիժ մնում։ Արդյունքում Ասափը սկսեց կասկածել. արժե՞ արդյոք ջանքեր թափել Աստծուն հաճելի լինելու համար։ «Իրոք որ իմ սիրտը զուր տեղն եմ մաքրում և ձեռքերս անմեղությամբ լվանում»,— ասաց նա։ Բայց խոր վերլուծություններ անելուց հետո Ասափը փոխեց իր միտքը։ Նա հասկացավ, որ ցանկացած վատ հաճույք ժամանակավոր է։ Ի՞նչ եզրակացության եկավ։ «Քեզանից բացի,— երգեց նա՝ դիմելով Եհովային,— ուրիշ ուրախություն չունեմ երկրի վրա» (Սաղմոս 73։3, 13, 16, 25, 27)։
Հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ կասկածներ առաջանան քո մեջ, թե արդյոք արժե ապրել Աստծու չափանիշներով։ Բայց Ասափի պես՝ միայն մակերեսին եղած բաներին մի՛ նայիր։ Մտածիր, թե ինչ իրավիճակում են Աստծու օրենքները խախտողները։ Նրանք իսկապե՞ս խաղաղություն ունեն։ Մի՞թե նրանք գտել են երջանկության մի այնպիսի գաղտնիք, որը Աստծու հավատարիմ ծառաները չեն գտել։ Լավ ծանրութեթև անելուց հետո, անկասկած, կհամաձայնվես Ասափի խոսքերին. «Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը» (Սաղմոս 73։28)։