ԴԱՍ 22
Ի՞նչ է իրականացվում մասնաճյուղում
Բեթելի ընտանիքի անդամները ծառայում են տարբեր բաժիններում և իրենց աշխատանքով նպաստում են մեկ կամ մի քանի երկրներում ծավալվող քարոզչական գործին։ Նրանցից ոմանք թարգմանում են մեր հրատարակությունները, ոմանք էլ աշխատում են տպագրատանը, կազմատանը, գրականության պահեստում, ձայնագրման/տեսագրման բաժնում կամ էլ հոգ են տանում իրենց տարածքի այլ կարիքների մասին։
Մասնաճյուղի կոմիտեն վերահսկում է Բեթելի գործունեությունը։ Կառավարիչ մարմինը յուրաքանչյուր մասնաճյուղի վերահսկողությունը վստահել է մասնաճյուղի կոմիտեին, որը բաղկացած է երեք և ավելի փորձառու երեցներից։ Կոմիտեն պարբերաբար տեղեկացնում է Կառավարիչ մարմնին, թե իրեն վստահված տարածքում ինչպես է ընթանում գործունեությունը, ինչպես նաև տեղյակ է պահում ցանկացած խնդրի մասին, որ առաջանում է։ Այս հաշվետվությունների օգնությամբ Կառավարիչ մարմինը որոշում է, թե ինչ թեմաներ են լինելու հրատարակությունների մեջ և ինչ նյութեր են քննարկվելու ժողովների և համաժողովների ժամանակ։ Կառավարիչ մարմնի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են մասնաճյուղեր և առաջնորդություն են տրամադրում մասնաճյուղի կոմիտեներին, որ կատարեն իրենց վստահված գործը (Առակներ 11։14)։ Այդ այցի ժամանակ հատուկ ծրագիր է կազմակերպվում, որն ընդգրկում է ելույթ։ Գլխավոր վարչության ներկայացուցիչը այն ներկայացնում է ժողովներին քաջալերելու համար։
Աջակցում է ժողովներին։ Մասնաճյուղում որոշ պատասխանատու եղբայրներ հաստատում են նոր ժողովների կազմավորումը։ Նրանք նաև առաջնորդում են իրենց տարածքում ծառայող ռահվիրաների, միսիոներների, շրջանային վերակացուների գործունեությունը։ Նրանք կազմակերպում են համաժողովներ, կոորդինացնում են նոր Թագավորության սրահների շինարարության աշխատանքները և հետևում են, որ անհրաժեշտ քանակությամբ գրականություն հասնի բոլոր ժողովներին։ Մասնաճյուղում արվող ամեն ինչ նպաստում է այն բանին, որ քարոզչական գործը կազմակերպված իրականացվի (1 Կորնթացիներ 14։33, 40)։
Ինչպե՞ս են մասնաճյուղի կոմիտեները օգնում Կառավարիչ մարմնին։
Ի՞նչ է իրականացվում մասնաճյուղում։