Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը ձեզ համար
Ձեր կարծիքով՝
իմաստուն մարդկանց գրած գիրք է
լեգենդների և առասպելների գիրք է
Աստծու Խոսքն է
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։
ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԱ
Կգտնեք կյանքի կարևոր հարցերի պատասխանները (Առակներ 2։1–5)։
Կստանաք առօրյային վերաբերող իմաստուն խորհուրդներ (Սաղմոս 119։105)։
Կունենաք ապագայի իրական հույս (Հռոմեացիներ 15։4)։
ԱՐԺԵ՞ ՀԱՎԱՏԱԼ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻՆ
Այո՛, որովհետև...
Աստվածաշունչը չի հակասում ինքն իրեն։ Աստվածաշունչը գրվել է 1600 տարիների ընթացքում։ Գրողները մոտ 40 հոգի են եղել, որոնցից շատերը երբեք իրար չեն տեսել։ Չնայած դրան՝ գրքում ոչ մի հակասություն չկա, և այն ունի մեկ գլխավոր թեմա։
Պատմական փաստերը աղավաղված չեն։ Պատմիչները սովորաբար չեն նշում իրենց ազգի պարտությունների մասին։ Սակայն Աստվածաշնչի գրողները ազնվորեն գրել են թե՛ իրենց ազգի, թե՛ սեփական սխալների մասին (2 Տարեգրություն 36։15, 16; Սաղմոս 51։1–4)։
Աստվածաշնչի մարգարեությունները կատարվում են։ Բաբելոնի կործանումից մոտ 200 տարի առաջ Աստծու մարգարեն արդեն իսկ հայտնել էր այդ մասին (Եսայիա 13։17–22)։ Նա հայտնել էր նաև, թե ինչպես է դա լինելու։ Դեռ ավելին, նշել էր քաղաքը գրավողի անունը (Եսայիա 45։1–3)։
Աստվածաշնչում կան բազմաթիվ այլ մարգարեություններ, որոնք նույնպես ամենայն մանրամասնությամբ կատարվել են։ Մի՞թե սա հենց այն չէ, ինչ կարելի է սպասել Աստծու Խոսքից (2 Պետրոս 1։21)։
ԳՈՒՑԵ ՄՏԱԾԵՔ
Ինչպե՞ս կարող է Աստծու Խոսքը բարելավել իմ կյանքը։
Կարդացեք Աստվածաշնչի պատասխանը. ԵՍԱՅԻԱ 48։17, 18; 2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։16, 17