ԵՐԳ 57
Քարոզում ենք ամեն տեսակ մարդկանց
1. Աստծուն թող նմանվենք Ամենակալ.
Նա շատ բարի է և անկողմնակալ։
Ամեն տեսակ մարդկանց կանչում է նա՝
Դառնան իրենը, փրկություն ստանան։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կարևոր չէ՝ որ երկրից,
Որ ազգից են, որ լեզվից.
Ամեն տեսակ մարդկանց ենք ավետում։
Աշակերտ ենք պատրաստում
Ու նրանց մասին հոգում,
«Դարձե՛ք Աստծու ընկերը»,— հորդորում։
2. Երբ չեն արձագանքում լուրին կյանքի,
Չենք ցանկանում դատել մենք ոչ ոքի։
Տեսնում է Յահը սիրտը ամենքի,
Առաջնորդում հավերժ, ուրախ կյանքի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կարևոր չէ՝ որ երկրից,
Որ ազգից են, որ լեզվից.
Ամեն տեսակ մարդկանց ենք ավետում։
Աշակերտ ենք պատրաստում
Ու նրանց մասին հոգում,
«Դարձե՛ք Աստծու ընկերը»,— հորդորում։
3. Հորդորն այս կարևոր է չափազանց.
«Թողե՛ք աշխարհը՝ չար, ապականված»։
Աստծու սուրբ կամքն է, որ բոլոր մարդկանց
Ճշմարտության մասին հայտնենք սրտանց։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կարևոր չէ՝ որ երկրից,
Որ ազգից են, որ լեզվից.
Ամեն տեսակ մարդկանց ենք ավետում։
Աշակերտ ենք պատրաստում
Ու նրանց մասին հոգում,
«Դարձե՛ք Աստծու ընկերը»,— հորդորում։
(Տես նաև Հովհ. 12։32; Գործ. 10։34; 1 Տիմոթ. 4։10; Տիտոս 2։11)