Հարցերի արկղ
◼ Պե՞տք է արդյոք քույրը գլխածածկ կրի, եթե դռան մոտ Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում եղբոր ներկայությամբ։
Եթե քույրը կանոնավորաբար Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում և հերթական ուսումնասիրությունը անցկացնում է եղբոր ներկայությամբ, նա պետք է իր գլուխը ծածկի (1 Կորնթ. 11։3–10)։ «Դիտարանի» 2002 թ. հուլիսի 15-ի համարում (էջ 27) գրված է. «Սա նախապես պլանավորված դասընթաց է, որտեղ ուսումնասիրություն անցկացնողը իրականում նախագահում է։ Նման դեպքում ուսումնասիրությունը անցկացվում է ժողովի հանդիպման օրինակով։ Եթե քույրը մկրտված եղբոր ներկայությամբ այդպիսի ուսումնասիրություն է անցկացնում, նա պետք է ծածկի իր գլուխը»։ Այս կարգին պետք է հետևել՝ անկախ նրանից՝ ուսումնասիրությունը անցկացվում է տանը, դռան մոտ թե մեկ այլ վայրում։
Սակայն եթե ուսումնասիրությունը դեռևս հաստատված չէ, կարիք չկա, որ քույրը գլուխը ծածկի եղբոր ներկայությամբ, նույնիսկ եթե վերայցելության նպատակը ուսումնասիրության անցկացման ձևը ցույց տալն է կամ ուսումնասիրության ձեռնարկներից որևէ նյութ քննարկելը։ Քանի որ դռան մոտ անցկացվող ուսումնասիրությունները կանոնավոր են դառնում աստիճանաբար՝ մի քանի վերայցելությունից հետո, քարոզիչները, ելնելով հանգամանքներից և ողջամտություն դրսևորելով, պետք է որոշեն, թե որ պահից սկսած է հարկավոր գլխածածկ կրել։