ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ինչպես լավ մեկնաբանություն տալ
Լավ մեկնաբանությունը կերտում է ժողովը (Հռ 14։19)։ Այն նաև օգուտ է բերում հենց իրեն՝ մեկնաբանություն տվողին (Առ 15։23, 28)։ Ուստի պետք է ձգտենք յուրաքանչյուր հանդիպմանը առնվազն մեկ մեկնաբանություն տալ։ Իհարկե ամեն անգամ չէ, որ մեզ կհարցնեն, երբ ձեռք բարձրացնենք։ Այդ պատճառով լավ կլինի՝ մի քանի մեկնաբանություն պատրաստել։
Լավ մեկնաբանությունը...
պարզ է, հստակ, հակիրճ և մեծ մասամբ տևում է 30 վայրկյան կամ ավելի քիչ
ասվում է սեփական բառերով
չի լինում նախորդ մեկնաբանության անտեղի կրկնություն
Եթե քեզ առաջինն են հարցնում...
տուր հարցի պարզ, կոնկրետ պատասխանը
Եթե հարցին արդեն պատասխանել են, դու կարող ես...
ասել, թե նշված համարներից որևէ մեկը ինչպես է կապված քննարկվող մտքի հետ
նշել, թե այդ միտքը ինչպես է առնչվում մեր կյանքին
բացատրել, թե ինչպես կարելի է օգտագործել տվյալ տեղեկությունը
հակիրճ պատմել որևէ դեպք՝ գլխավոր միտքը ընդգծելու համար