ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Պատրաստվա՞ծ ես
Եթե ձեր տարածքում բնական աղետ լինի, դու պատրաստ կլինե՞ս։ Երկրաշարժերը, փոթորիկները, անտառային հրդեհները և ջրհեղեղները կարող են հարվածել շատ հանկարծակի՝ պատճառելով մեծ ավերածություններ։ Բացի այդ, ցանկացած վայրում և շատ անսպասելի կարող են լինել ահաբեկչական հարձակումներ, խռովություններ ու համաճարակներ (Ժղ 9։11)։ Մենք չպետք է մտածենք, թե մեր տարածքում այդպիսի բաներ երբեք չեն լինի։
Յուրաքանչյուրս պետք է ողջամիտ քայլեր ձեռնարկի ու պատրաստվի աղետներին (Առ 22։3)։ Թեև աղետի ժամանակ Եհովայի կազմակերպությունը որոշակի օգնություն տրամադրում է, բայց դա չի նշանակում, թե մենք ոչ մի անելիք չունենք (Գղ 6։5)։
ԴԻՏԻՐ «ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԸ ՁԵԶ ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ ՉԻ՞ ԲԵՐԻ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ինչպե՞ս կարող ենք աղետին պատրաստվել հոգևոր առումով։
Ինչո՞ւ է կարևոր . . .
• նախապես երեցներին հայտնել մեր կոնտակտային թարմ տվյալները և կապ պահպանել նրանց հետ թե՛ աղետի ընթացքում, թե՛ դրանից հետո,
• առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ պատրաստել (g17.5, էջ 6),
• քննարկել, թե ինչ աղետների հավանականություն կա մեր տարածքում, և ինչ կարելի է անել դրանցից յուրաքանչյուրի դեպքում։
Ի՞նչ երեք ձևերով կարող ենք օգնել նրանց, ովքեր տուժել են աղետից։