ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑԴ
Եղիր կարեկից
Կարեկցանքը դիմացինի մտածելակերպը, զգացումները, արժեքները և կարիքները հասկանալու ունակությունն է։ Այն բխում է ուրիշներին օգնելու ուժգին ցանկությունից։ Մարդիկ անմիջապես զգում են, երբ իրենց հանդեպ կարեկցանք ենք դրսևորում։ Ծառայության մեջ կարեկցանք դրսևորելով՝ կընդօրինակենք Եհովայի սերն ու հոգատարությունը, ինչն էլ մարդկանց մեջ ցանկություն կարթնացնի մոտենալու Նրան (Փպ 2։4)։
Կարեկցանք դրսևորելը պարզապես ուսուցողական մեթոդ չէ։ Այն արտացոլվում է մեր խոսելաձևի, վարվելակերպի, ժեստերի, դեմքի արտահայտության մեջ և նրանում, թե ինչպես ենք լսում զրուցակցին։ Մենք կարեկցանք ենք ցուցաբերում, երբ անկեղծորեն հետաքրքրվում ենք դիմացինով, հաշվի ենք առնում նրա նախասիրությունները, հավատալիքները և հանգամանքները։ Մենք նաև գործնական խորհուրդներ ու օգնություն ենք տրամադրում նրան, որ փոփոխություններ անի, բայց ճնշում չենք բանեցնում նրա վրա։ Երբ մարդիկ ընդունում են այդ օգնությունը, ծառայությունից ստացած մեր ուրախությունը կրկնապատկվում է։
ԴԻՏԻՐ «ԶԳԱ ԱՇԱԿԵՐՏ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ — ԲԱՐԵԼԱՎԻՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ — ԵՂԻՐ ԿԱՐԵԿԻՑ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Նետան ինչպե՞ս կարեկցանք դրսևորեց Ջեյդի նկատմամբ, երբ վերջինս ուշացավ։
Նետան ինչպե՞ս կարեկցանք դրսևորեց, երբ Ջեյդն ասաց, որ ի վիճակի չէ ուսումնասիրելու։
Նետան ինչպե՞ս կարեկցանք դրսևորեց, երբ Ջեյդն ասաց, որ կազմակերպված մարդ չէ։