ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Արմագեդոնը Իսրայելո՞ւմ կսկսվի։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Աստվածաշնչում Արմագեդոնը ներկայացվում է ոչ թե որպես տարածաշրջանային բախում, այլ գլոբալ պատերազմ՝ մարդկային բոլոր կառավարությունների և Աստծու միջև։
«Դևերի կողմից ներշնչված խոսքեր են.... [գնում] ողջ բնակեցված երկրի թագավորների մոտ, որպեսզի հավաքեն նրանց Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմի համար.... Նրանց հավաքեցին այն վայրում, որը եբրայերեն Հար-Մագեդոն է կոչվում» (Հայտնություն 16։14, 16)։
«Արմագեդոն» բառը ծագում է եբրայերեն «Հար Մեգիդոն» բառից, որը նշանակում է «Մեգիդոյի լեռ»։ Մեգիդոն քաղաք էր հին Իսրայելի տարածքում։ Այդ իսկ պատճառով ոմանք կարծում են, թե Արմագեդոն պատերազմը տեղի կունենա Իսրայելում։ Սակայն ո՛չ Մեգիդոյի շրջակա տարածքը, ո՛չ էլ Մերձավոր Արևելքում որևէ վայր չեն կարող տեղավորել «ողջ բնակեցված երկրի թագավորներին» ու նրանց զորքերը։
«Հայտնություն» գիրքը գրված է «խորհրդանշաններով»՝ խորհրդանշական լեզվով (Հայտնություն 1։1)։ «Արմագեդոն» բառը մատնանշում է ոչ թե բառացի տեղանք, այլ ողջ աշխարհում տիրող իրադրություն, երբ ազգերը կհավաքվեն մղելու իրենց վերջին պայքարը Աստծու իշխանության դեմ (Հայտնություն 19։11-16, 19-21)։