Ծանոթագրություն
a Աստվածաշնչի «Արարատ» արևելահայերեն թարգմանությունը (1896 թ. հրատարակություն), որն այսօր մատչելի է բոլորին, 2 300-ից ավելի անգամ օգտագործում է Աստծու անվան «Եհովա» ձևը։ Անվան այս ձևը ավելի քան 400 անգամ հանդիպում է արևմտահայերեն Աստվածաշնչում, որը լույս է տեսել 1853 թ.-ին։ «Բառարան Սուրբ Գրոցը» (1881 թ.) մի առանձին բառահոդված է ներկայացնում «Եհովա» վերնագրով։ Եվ վերջապես, 19-րդ և 20-րդ դարի շատ հայ գրողներ իրենց ստեղծագործություններում օգտագործել են «Եհովա» անունը, ինչը նույնպես փաստում է, որ Աստծու անվան այս ձևը հայտնի է եղել հայ իրականության մեջ։