-
«Տոկունությունը թող ամբողջացնի իր գործը»2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | ապրիլ
-
-
12. Ի՞նչ կարող ենք սովորել Եդեմի պարտեզը հսկող քերովբեներից։
12 Քերովբեներ։ Քերովբեները ոգեղեն արարածներից առաջինն էին, որ երևացին մարդկանց։ Նրանց տոկունության օրինակը կարող է օգնել մեզ, երբ դժվար հանձնարարություն ենք ստանում։ Կարդում ենք, որ Եհովա Աստված «Եդեմի պարտեզի արևելյան կողմում քերովբեներ կանգնեցրեց ու բոցավառվող սայր ունեցող սուր դրեց, որն անդադար պտտվում էր։ Սա արեց կյանքի ծառը տանող ճանապարհը պահպանելու համար»[2] (Ծննդ. 3։24)։ Ինչ խոսք, քերովբեները այս նշանակման համար չէին ստեղծված։ Եվ մեղքն ու ըմբոստությունն էլ մարդկության առնչությամբ Եհովայի նպատակի մի մասը չէր կազմում։ Սակայն ոչ մի տեղ չի հիշատակվում, թե քերովբեները՝ բարձր դիրք ունեցող ոգեղեն արարածները, դժգոհած լինեն, որ այդ հանձնարարությունը իրենց համար չէ։ Նրանք չձանձրացան ու չդադարեցրին իրենց ծառայությունը։ Փոխարենը՝ հնազանդվեցին և տոկացին մինչև իրենց հանձնարարության ավարտը՝ հավանաբար մինչև Ջրհեղեղի սկսվելը՝ ավելի քան 1600 տարի։
-
-
«Տոկունությունը թող ամբողջացնի իր գործը»2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | ապրիլ
-
-
^ [2] (պարբերություն 12) Աստվածաշնչում չի նշվում, թե քանի քերովբե էր նշանակված կատարելու այդ հանձնարարությունը։
-