-
Թանկ գնահատիր Աստծու նվերը՝ կյանքըՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
5. Բարձր գնահատիր չծնված երեխայի կյանքը
Դավիթը բանաստեղծական ոճով ցույց տվեց, թե Եհովան որքան է հետաքրքրված մոր արգանդում գտնվող երեխայի կյանքով։ Կարդացեք Սաղմոս 139։13–17, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Եհովայի համար անհատի կյանքը սկսվում է նրա բեղմնավորմա՞ն, թե՞ ծննդյան պահին։
Եհովան հին Իսրայելին օրենքներ էր տվել, որոնք պաշտպանում էին մայրերին և նրանց չծնված երեխաներին։ Կարդացեք Ելք 21։22, 23 և քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչպե՞ս էր Եհովան վերաբերվում այն անհատին, որը պատահաբար դառնում էր չծնված երեխայի մահվան պատճառ։
Ի՞նչ կզգար նա, եթե ինչ-որ մեկը դիտավորյալ նման բան աներ։b
Համաձա՞յն ես Աստծու տեսակետին։
Նույնիսկ եթե կինը գիտակցում է կյանքի արժեքը, նա կարող է մտածել, թե իր պարագայում հղիության արհեստական ընդհատումը միակ լուծումն է։ Կարդացեք Եսայիա 41։10, որից հետո քննարկեք հետևյալ հարցերը։
Եթե կնոջ վրա ճնշում են գործադրում, որ ընդհատի հղիությունը, ո՞ւմ պետք է նա դիմի օգնության համար։ Ինչո՞ւ։
-
-
Թանկ գնահատիր Աստծու նվերը՝ կյանքըՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
b Այն կանայք, որոնք հղիության արհեստական ընդհատում են արել, կարիք չկա, որ չափից շատ մեղավորության զգացում ունենան։ Եհովան կարող է ներել նրանց։ Հավելյալ տեղեկությունների համար կարդա «Բացահայտիր ավելին» բաժնում նշված «Ի՞նչ է Աստվածաշունչն ասում հղիության արհեստական ընդհատման մասին» հոդվածը։
-