-
Փախի՛ր պոռնկությունից«Մնա Աստծու սիրո մեջ»
-
-
3. Որքանո՞վ էր համապատասխան Բաղաամի ընտրած խայծը։
3 Խայծը ծառայե՞ց իր նպատակին։ Ցավոք, այո։ Տասնյակ հազարավոր իսրայելացի տղամարդիկ «կուլ տվեցին» այդ խայծը և «անբարո հարաբերություններ ունեցան Մովաբի աղջիկների հետ»։ Նրանք նույնիսկ սկսեցին երկրպագել մովաբացիների աստվածներին, նաև Փեգորի Բահաղին՝ պտղաբերության՝ սեռական հարաբերությունների աստծուն։ Հետևանքը եղավ այն, որ 24000 իսրայելացիներ կոտորվեցին։ Ինչպիսի՜ ողբերգություն Ավետյաց երկրի հենց շեմին (Թվեր 25։1–9)։
-
-
Փախի՛ր պոռնկությունից«Մնա Աստծու սիրո մեջ»
-
-
4. Ինչո՞ւ հազարավոր իսրայելացիներ պոռնկության ծուղակն ընկան։
4 Ի՞նչն էր իրականում այս իսրայելացիների կործանման պատճառը։ Նրանցից շատերը «չար ու անհավատ սիրտ էին զարգացրել»՝ հեռանալով այն Աստծուց, ով ազատել էր իրենց Եգիպտոսից, կերակրել էր անապատում և ապահով բերել-հասցրել Ավետյաց երկրի շեմին (Եբրայեցիներ 3։12)։ Այս դեպքի մասին Պողոս առաքյալը հիշատակեց՝ գրելով. «Թող որ պոռնկությամբ չզբաղվենք, ինչպես որ նրանցից ոմանք պոռնկություն գործեցին, և մեկ օրվա մեջ քսաներեք հազար հոգի ընկավ»a (1 Կորնթացիներ 10։8)։
-
-
Փախի՛ր պոռնկությունից«Մնա Աստծու սիրո մեջ»
-
-
a Ըստ «Թվեր» գրքի՝ սպանվածները 24000 էին։ Այդ թվի մեջ ակներևաբար ընդգրկված են թե՛ նրանք, ում Եհովան սպանեց, և թե՛ դատավորների կողմից սպանված ժողովրդի «գլխավորները», որոնք, ըստ ամենայնի, եղել են 1000 հոգի (Թվեր 25։4, 5)։
-