-
Երուսաղեմը և Սողոմոնի տաճարըՏեսեք լավ երկիրը
-
-
Երուսաղեմը գտնվում է Հրեաստանի կենտրոնական լեռներում, ծովի մակարդակից 750 մետր բարձրության վրա։ Աստվածաշնչում նշվում է նրա բարձրության մասին և ասվում է, որ Եհովային երկրպագողները բարձրանում էին այնտեղ (Սղ 48։2; 122։3, 4)։ Հին քաղաքի արևմտյան և հարավային կողմում Հիննոմի հովիտն էր, իսկ արևելքում՝ Կեդրոն հեղեղատը (2Թգ 23։10; Եր 31։40)։ Կեդրոնում գտնվող Գեհոնըa և դրանից հարավ գտնվող Ենռոգելը քաղաքի բնակիչների համար մաքուր ջրի աղբյուրներ էին, որոնց կենսական նշանակությունը ավելի ակնհայտ էր դառնում թշնամիների հարձակումների ժամանակ (2Սմ 15։23)։
-