-
Սրբացվեցիք2013 Դիտարան | օգոստոս 15
-
-
5, 6. Ովքե՞ր էին Ելիասիբն ու Տուբիան, և հավանաբար ինչո՞ւ էր Ելիասիբը ընկերություն անում Տուբիայի հետ։
5 Կարդա՛ Նեեմիա 13։4–9։ Հեշտ չէ սուրբ մնալ, երբ շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, որոնք կարող են անմաքուր ազդեցություն թողնել մեզ վրա։ Ելիասիբը քահանայապետ էր, իսկ Տուբիան ամմոնացի էր և հավանաբար պարսկական իշխանության մանր պաշտոնյա էր Հրեաստանում։ Տուբիան և նրա ընկերները փորձում էին խանգարել Նեեմիային վերակառուցելու Երուսաղեմի պարիսպը (Նեեմ. 2։10)։ Ամմոնացիներին արգելված էր մտնել տաճարի տարածք (2 Օրենք 23։3)։ Ուստի հարց է առաջանում. քահանայապետն ինչո՞ւ էր Տուբիայի նման մարդուն տեղ հատկացրել տաճարի ճաշասրահում։
6 Տուբիան դարձել էր Ելիասիբի մտերիմը։ Տուբիան և նրա որդին՝ Հովհանանը, ամուսնացել էին հրեա կանանց հետ, և շատ հրեաներ լավ բաներ էին խոսում Տուբիայի մասին (Նեեմ. 6։17–19)։ Ելիասիբի թոռներից մեկը ամուսնացել էր Սամարիայի կառավարիչ Սանաբաղատի աղջկա հետ. Սանաբաղատը Տուբիայի ամենամտերիմ ընկերներից մեկն էր (Նեեմ. 13։28)։ Այս կապերն էին հավանաբար պատճառը, որ քահանայապետ Ելիասիբը թույլ էր տվել այլադավան և հակառակորդ մարդուն ազդել իր վրա։ Բայց Նեեմիան Եհովայի հանդեպ իր հավատարմությունը ցույց տվեց նրանով, որ Տուբիայի ամբողջ կահույքը ճաշասրահից դուրս շպրտեց։
-
-
Սրբացվեցիք2013 Դիտարան | օգոստոս 15
-
-
8. Ի՞նչ պետք է հիշեն Եհովայի ծառաները ընկերակցության հետ կապված։
8 Եկեք միշտ հիշենք, որ «վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթ. 15։33)։ Մեր ազգականներից ոմանք գուցե վատ ազդեցություն ունենան մեզ վրա։ Ելիասիբը լավ օրինակ էր եղել ժողովրդի համար, երբ լիովին աջակցել էր Նեեմիային Երուսաղեմի պարիսպը վերակառուցելու գործում (Նեեմ. 3։1)։ Ժամանակի ընթացքում, սակայն, նա, ըստ ամենայնի, Տուբիայի և ուրիշների անառողջ ազդեցության տակ ընկնելով, արեց բաներ, որոնք իրեն անմաքուր դարձրին Եհովայի առաջ։ Լավ ընկերները հորդորում են մեզ զբաղվել հոգևոր գործերով, ինչպիսիք են՝ Աստվածաշնչի ընթերցանությունը, ժողովի հանդիպումներին մասնակցելը և բարի լուրը քարոզելը։ Մենք հատկապես շատ ենք սիրում ու գնահատում մեր ընտանիքի այն անդամներին, ովքեր մղում են մեզ անելու այն, ինչը ճիշտ է։
-