ՀՈՒՆՎԱՐԻ 22-28
ՀՈԲ 38-39
Երգ 11 և աղոթք | Բացման խոսք (1ր)
1. Ժամանակ հատկացնո՞ւմ ես, որ ուսումնասիրես ստեղծագործությունները
(10ր)
Երկիրը ստեղծելուց հետո Եհովան ժամանակ հատկացրեց, որ խորհրդածի իր կատարած գործի շուրջ (Ծն 1։10, 12; Հոբ 38։5, 6; w21.08, էջ 9, պրբ. 7)։
Հրեշտակները ժամանակ տրամադրեցին, որ ուսումնասիրեն Եհովայի ստեղծագործությունները (Հոբ 38։7; w20.08, էջ 14, պրբ. 2)։
Եհովայի հանդեպ մեր վստահությունը կավելանա, եթե ժամանակ հատկացնենք ստեղծագործություններն ուսումնասիրելուն ու դրանց հանդեպ գնահատանք զարգացնելուն (Հոբ 38։32-35; w23.03, էջ 17, պրբ. 8)։
2. Հոգևոր գանձեր
(10ր)
Հոբ 38։8-10— Ի՞նչ ենք սովորում այս համարներից Եհովայի մասին որպես Օրենսդրի (it, «Օրենսդիր», պրբ. 2, 3)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4ր) Հոբ 39։1-22 (th, դաս 5)
4. Զրույց սկսիր
(2ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ։ Երբ նկատում ես, որ դիմացինը չի ցանկանում խոսել, բարեհամբույր կերպով ավարտիր զրույցը (lmd, դաս 2, կետ 3)։
5. Վերայցելիր
(5ր) ՏՆԵՏՈՒՆ։ Նախորդ զրույցի ժամանակ բնակիչն ասել է, որ վերջերս մահացել է իր մտերիմներից մեկը (lmd, դաս 9, կետ 3)։
6. Ելույթ
(5ր) lmd, հավելված Ա, կետ 1։ Թեմա՝ «Ներկայիս իրադարձություններն ու մարդկանց վարքագիծը ցույց են տալիս, որ շուտով փոփոխություններ են լինելու» (th, դաս 16)։
Երգ 111
7. Ստեղծագործություններն ուսումնասիրելը օգնում է տեսադաշտից չկորցնել ամբողջական պատկերը։
(15ր) Քննարկում։
Հարձակման ենթարկվելով երեք ընկերների ու Սատանայի կողմից՝ Հոբը կենտրոնացավ խնդիրների ու իր դեմ ուղղված անարդար քննադատության վրա։
Կարդա Հոբ 37։14։ Հետո ունկնդիրներին հարցրու։
Հոբն ի՞նչ պետք է աներ, որ վերագտներ իր հոգևոր հավասարակշռությունը։
Երբ խնդիրների պատճառով մեզ ճնշված ենք զգում, ստեղծագործություններն ուսումնասիրելը կօգնի, որ հիշենք Եհովայի մեծությունը, վճռականությամբ լցվենք հավատարիմ մնալու նրան և վստահ լինենք, որ նա կարող է հոգ տանել մեր մասին (Մթ 6։26)։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Դասեր «Հոբ» գրքից— Կենդանական աշխարհ»։ Հետո ունկնդիրներին հարցրու։
Այս տեսանյութն ինչպե՞ս ավելացրեց քո վստահությունը Եհովայի հանդեպ։
8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30ր) bt, գլ. 4, պրբ. 13-20