Կարո՞ղ է կտրված ծառը դարձյալ շիվեր տալ
ԼԻԲԱՆԱՆԻ վեհաշուք մայրիների հետ համեմատած՝ տձև ու ծուռումուռ ձիթենին այդքան էլ տպավորիչ տեսք չունի։ Սակայն այդ ծառը զարմանալի կերպով դիմանում է եղանակային փոփոխություններին։ Ձիթենու որոշ տեսակներ, ըստ հաշվարկների, 1000 տարեկան են։ Ձիթենու տարածվող արմատային համակարգը կարող է վերականգնվել, նույնիսկ երբ ծառի բունը ոչնչացել է։ Քանի դեռ արմատները կան, ծառը նորից շիվեր կտա։
Հոբ նահապետը համոզված էր, որ եթե նույնիսկ մահանա, նորից կկենդանանա (Հոբ 14։13–15)։ Նա ծառի, հավանաբար ձիթենու օրինակով արտահայտեց իր համոզվածությունը, որ Աստված ի զորու է հարություն տալու իրեն։ «Նույնիսկ ծառի համար հույս կա,— ասաց նա։— Եթե այն կտրվի, դարձյալ շիվեր կտա»։ Եթե երաշտի ժամանակ տեղատարափ անձրև գա, ձիթենու չոր բունը կարող է կրկին շիվեր տալ, որոնք, բարձրանալով արմատից, «նոր տունկի պես ճյուղ կարձակեն» (Հոբ 14։7–9)։
Ինչպես մշակն է փափագում տեսնել կտրված ձիթենու արմատը նորից շիվեր տալիս, այնպես էլ Եհովա Աստվածն է փափագում հարություն տալ իր ծառաներին և ուրիշ շատերին (Մատթ. 22։31, 32; Հովհ. 5։28, 29; Գործ. 24։15)։ Ի՜նչ ուրախություն կլինի ողջունել մահացածներին և տեսնել, թե ինչպես են նրանք կրկին վայելում կյանքը։