ԴԱՍ 55
Աջակցիր քո ժողովին
Ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ հազարավոր ժողովներում ուրախ երկրպագում են Եհովային։ Նրանք շնորհակալ են այն առաջնորդության համար, որ ստանում են հանդիպումների ժամանակ, և տարբեր կերպերով փորձում են աջակցել իրենց ժողովին։ Դու էլ ունե՞ս նման տրամադրվածություն։
1. Ինչպե՞ս կարող ես օգտագործել քո ժամանակն ու ուժերը, որ աջակցես ժողովին
Բոլորս էլ կարող ենք մեր լուման ներդնել ժողովին օգնելու հարցում։ Ձեր ժողովում կա՞ն մեծահասակ կամ տկար անհատներ։ Կարո՞ղ ես օգնել նրանց գալ ժողովի հանդիպումներին կամ գործնական այլ օգնություն ցույց տալ, օրինակ՝ գնումներ կամ տնային գործեր անել նրանց համար (կարդա Հակոբոս 1։27)։ Մենք կարող ենք նաև մասնակցել Թագավորության սրահի մաքրության և սպասարկման աշխատանքներին։ Ոչ ոք մեզ չի ստիպում դա անել։ Աստծու և մեր եղբայրների հանդեպ սերը պետք է մղի, որ «հոժար կամքով տրամադրենք [մեզ]» (Սաղմոս 110։3)։
Մկրտված քարոզիչները կարող են աջակցել ժողովին նաև այլ կերպերով։ Աստվածաշնչյան պահանջներին համապատասխանող եղբայրները կարող են նշանակվել ծառայող օգնական, իսկ հետագայում՝ նաև երեց։ Թե՛ եղբայրները և թե՛ քույրերը կարող են ակտիվորեն աջակցել քարոզչական գործին՝ ծառայելով որպես ռահվիրա։ Որոշ Վկաներ էլ կարող են մասնակցել երկրպագության վայրերի շինարարությանը կամ տեղափոխվել այնպիսի ժողով, որը օգնության կարիք ունի։
2. Ինչպե՞ս կարող ենք մեր նյութական միջոցներով աջակցել ժողովին
Մենք կարող ենք «պատվել Եհովային [մեր] արժեքավոր բաներով» (Առակներ 3։9)։ Ժողովին և համաշխարհային քարոզչական գործին գումարով կամ այլ նյութական միջոցներով աջակցելը մեզ համար մեծ պատիվ է (կարդա 2 Կորնթացիներ 9։7)։ Մեր նվիրատվությունները նաև օգտագործվում են աղետից տուժածներին օգնելու համար։ Շատերը կանոնավորաբար «մի բան մի կողմ [են] դնում», որ նվիրատվություն անեն (կարդա 1 Կորնթացիներ 16։2)։ Մենք կարող ենք նվիրատվություն անել՝ գումարը գցելով մեր երկրպագության վայրերում գտնվող արկղերի մեջ կամ donate.jw.org կայքի միջոցով։ Եհովան մեզ հնարավորություն է տվել մեր նյութական միջոցները ճիշտ օգտագործելով ցույց տալ, որ սիրում ենք իրեն։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչ կերպերով կարող ես աջակցել քո ժողովին։
3. Կարող ենք օգտագործել մեր նյութական միջոցները
Եհովան և Հիսուսը սիրում են ուրախությամբ տվող մարդկանց։ Օրինակ՝ Հիսուսը գովեց մի այրու, որը թեև շատ աղքատ էր, բայց նվիրատվություն արեց։ Կարդացեք Ղուկաս 21։1–4, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Եհովային ուրախացնելու համար պե՞տք է արդյոք շատ փող նվիրաբերել։
Եհովան և Հիսուսը ինչպե՞ս են վերաբերվում սրտանց արված մեր նվիրատվություններին։
Իմանալու համար, թե ինչպես են օգտագործվում մեր նվիրատվությունները՝ դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցը։
Նվիրատվությունները ի՞նչ օգուտներ են բերում ժողովներին։
4. Մենք կարող ենք պատրաստակամորեն օգնել
Աստվածաշնչյան ժամանակներում Եհովային պաշտող մարդիկ ջանք չէին խնայում, որ լավ վիճակում պահեին իրենց երկրպագության վայրերը։ Նրանք ավելին էին անում, քան պարզապես գումար նվիրաբերելը։ Կարդացեք 2 Տարեգրություն 34։9–11 և քննարկեք այս հարցը։
Յուրաքանչյուր իսրայելացի ինչպե՞ս էր աջակցում երկրպագության վայրի՝ Եհովայի տան վերանորոգման աշխատանքներին։
Տեսնելու համար, թե Եհովայի վկաները ինչպես են հետևում աստվածաշնչյան այդ օրինակին՝ դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչո՞ւ է կարևոր, որ Թագավորության սրահը լինի մաքուր և վերանորոգված։
Ի՞նչ կերպերով կարող ես աջակցել այս գործին։
5. Եղբայրները կարող են ձգտել առանձնաշնորհումների
Աստծու Խոսքը հորդորում է քրիստոնյա տղամարդկանց հնարավորինս շատ աջակցել ժողովին։ Նման օրինակ տեսնելու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը։
Ռայանը ինչպե՞ս սկսեց լիարժեքորեն աջակցել ժողովին։
Աստվածաշնչում գրված է, թե երեցներն ու ծառայող օգնականները ինչ պահանջների պետք է համապատասխանեն։ Կարդացեք 1 Տիմոթեոս 3։1–13 և քննարկեք հետևյալ հարցերը։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովան շատ է գնահատում, երբ ժողովին աջակցելու համար տրամադրում ենք մեր ժամանակը, ուժերը և միջոցները։
Վերհիշենք
Ինչպե՞ս կարող ենք մեր ուժն ու եռանդը օգտագործել ժողովին աջակցելու համար։
Ինչպե՞ս կարող ենք մեր նյութական միջոցներով աջակցել ժողովին։
Ի՞նչ կերպերով կցանկանայիր աջակցել ժողովին։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ինչո՞ւ այլևս տասանորդ վճարելու կարիք չկա։
«Ի՞նչ է Աստվածաշունչն ասում տասանորդ վճարելու մասին» (վեբ հոդված)
Աստվածաշնչում ասվում է, որ մկրտված տղամարդիկ որոշ դերեր են ստանձնում։ Բայց ի՞նչ, եթե կարիք առաջանա, որ մկրտված կինը կատարի դրանք։
Ծանոթացիր մի քանի քաջ Վկաների հետ, ովքեր անձնազոհություն են դրսևորում, որ գրականություն հասցնեն իրենց հավատակիցներին։
Տես, թե մեր կազմակերպության ֆինանսավորումը ինչպես է տարբերվում այլ կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման ձևից։
«Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը» (վեբ հոդված)