ԴԱՍ 41
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը սեռական հարաբերությունների մասին
Շատ մարդիկ անհարմար են զգում խոսել սեռական հարաբերությունների մասին։ Սակայն Աստվածաշունչը այդ մասին խոսում է ուղիղ, բայցև արժանապատիվ կերպով։ Այն, ինչ գրված է Աստվածաշնչում, մեր օգտի համար է։ Եվ դա տրամաբանական է. չէ՞ որ Եհովան մեր Ստեղծիչն է, ուստի նա գիտի, թե որն է լավագույնը մեզ համար։ Նա սովորեցնում է մեզ, թե ինչպես կարող ենք մեր գործերով հաճեցնել իրեն, և ինչ անենք, որ վայելենք կյանքը հավիտյան։
1. Ո՞րն է սեռական հարաբերությունների վերաբերյալ Եհովայի տեսակետը
Սեռական հարաբերությունը Աստծուց տրված պարգև է։ Նա ուզում է, որ այն հաճույք բերի ամուսիններին։ Այս պարգևը հնարավորություն է տալիս զույգերին ոչ միայն երեխաներ ունենալ, այլ նաև բնական ու հաճելի կերպով քնքշանք ու սեր դրսևորել միմյանց հանդեպ։ Այդ իսկ պատճառով Աստվածաշնչում ասվում է. «Ուրախացիր քո երիտասարդության կնոջ հետ» (Առակներ 5։18, 19)։ Քանի որ Եհովան ամուսնացած քրիստոնյաներից հավատարմություն է ակնկալում, նրանք հեռու են մնում շնություն գործելուց (կարդա Եբրայեցիներ 13։4)։
2. Ի՞նչ է սեռական անբարոյությունը
Աստվածաշնչում գրված է, որ «պոռնիկները.... Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6։9, 10)։ Աստվածաշունչը գրողները սեռական անբարոյության առնչությամբ օգտագործել են հունարեն պոռնեյա բառը։ Այդ բառը վերաբերում է 1) իրար հետ չամուսնացած տղամարդու ու կնոջ միջև սեռական բնույթի գործողություններինa, 2) համասեռամոլությանը և 3) անասնապղծությանը։ Եթե «հեռու մնանք պոռնկությունից», կհաճեցնենք Եհովային և ինքներս էլ օգուտներ կստանանք (1 Թեսաղոնիկեցիներ 4։3)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես կարող ես խուսափել սեռական անբարոյությունից և ինչ օգուտներ կարող ես ստանալ բարոյապես մաքուր մնալով։
3. Փախիր սեռական անբարոյությունից
Հովսեփ անունով մի հավատարիմ մարդ պայքարեց, որ բարոյապես մաքուր մնա։ Կարդացեք Ծննդոց 39։1–12, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Ի՞նչը մղեց Հովսեփին փախչել (տես 9-րդ համարը)։
Քո կարծիքով՝ Հովսեփը ճի՞շտ որոշում կայացրեց։ Ինչո՞ւ։
Երիտասարդներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Հովսեփին և փախչել սեռական անբարոյությունից։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Եհովան ուզում է, որ բոլորս հեռու մնանք անբարոյությունից։ Կարդացեք 1 Կորնթացիներ 6։18 և քննարկեք հետևյալ հարցերը։
Ո՞ր իրավիճակներում գուցե անբարոյություն գործելու վտանգ առաջանա։
Ինչպե՞ս կարող ես փախչել սեռական անբարոյությունից։
4. Դու կարող ես դիմադրել գայթակղությանը
Ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ անբարոյություն գործելու գայթակղությանը դիմադրելը դժվար լինի։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։
Երբ եղբայրը հասկացավ, որ իր մտքերն ու գործերը կարող են հանգեցնել դավաճանության, ի՞նչ քայլեր ձեռնարկեց։
Նույնիսկ հավատարիմ քրիստոնյաները երբեմն դժվարանում են իրենց մտքերը մաքուր պահել։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ չկենտրոնանանք անբարո բաների վրա։ Կարդացեք Փիլիպպեցիներ 4։8 և քննարկեք այս հարցերը։
Ինչպիսի՞ բաների մասին պետք է մտածենք։
Աստվածաշունչ ընթերցելը և Եհովային ակտիվորեն ծառայելը ինչպե՞ս կարող են օգնել, որ դիմադրենք մեղք գործելու գայթակղությանը։
5. Եհովայի սկզբունքները մեր օգտի համար են
Եհովան գիտի, թե որն է լավագույնը մեզ համար։ Նա սովորեցնում է մեզ, թե ինչպես մնանք բարոյապես մաքուր, և թե ինչ օգուտներ դա կարող է տալ մեզ։ Կարդացեք Առակներ 7։7–27 կամ դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։
Պատանին ինչպե՞ս հայտնվեց փորձության մեջ (տես Առակներ 7։8, 9)։
Առակներ 7։23, 26 համարների համաձայն՝ սեռական անբարոյություն գործելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Բարոյապես մաքուր մնալով՝ ի՞նչ խնդիրներից զերծ կմնանք։
Բարոյական մաքրությունը ինչպե՞ս կօգնի, որ վայելենք կյանքը հավիտյան։
Ոմանք ասում են, որ համասեռամոլության վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը հիմնված չէ սիրո վրա։ Սակայն Եհովան, ով սիրո Աստված է, ցանկանում է, որ բոլորը վայելեն կյանքը հավիտյան։ Իսկ այդ կյանքը ստանալու համար մենք պետք է ապրենք նրա չափանիշներով։ Կարդացեք 1 Կորնթացիներ 6։9–11, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Աստծու տեսանկյունից՝ միայն համասեռամոլական ցանկություննե՞րն են անվայել համարվում։
Աստծուն հաճելի մարդ դառնալու համար բոլորս էլ պետք է փոփոխություններ անենք։ Իսկ արժե՞ ջանքեր թափել։ Կարդացեք Սաղմոս 19։8, 11 և քննարկեք հետևյալ հարցերը։
Քո կարծիքով՝ Եհովայի սահմանած բարոյական չափանիշները խելամի՞տ են։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ցանկացած երկու իրար սիրող մարդիկ իրավունք ունեն սեռական հարաբերություն ունենալու իրար հետ»։
Իսկ դու ի՞նչ ես կարծում։
ԱՄՓՈՓՈՒՄ
Սեռական հարաբերությունը ամուսնուն և նրա կնոջը տրված նվեր է Եհովայից։
Վերհիշենք
Որո՞նք են սեռական անբարոյության ձևերը։
Ի՞նչը կօգնի, որ հեռու մնանք սեռական անբարոյությունից։
Ի՞նչ օգուտներ կստանանք, եթե հետևենք բարոյականության վերաբերյալ Եհովայի չափանիշներին։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչու է Աստծու համար կարևոր, որ մինչև իրար հետ ապրելը զույգը ամուսնանա։
«Ի՞նչ է Աստվածաշունչն ասում առանց ամուսնանալու միասին ապրելու մասին» (վեբ հոդված)
Տես, թե ինչու կարող ենք ասել, որ համասեռամոլության վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը ատելություն չի սերմանում։
Իմացիր, թե սեռական կյանքի վերաբերյալ Աստծու օրենքները ինչպես են պաշտպանում մեզ։
«Նրանք արժանապատվությամբ վերաբերվեցին ինձ» հոդվածից տես, թե ինչը մղեց մի համասեռամոլի՝ փոխելու իր կյանքը, որպեսզի հաճեցնի Աստծուն։
«Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը» («Դիտարան», 2011 թ. ապրիլի 1)
a Դրանցից են՝ սեռական հարաբերությունը, օրալային (բերանային) ու անալային (հետանցքային) սեքսը և սեռական հաճույք ստանալու կամ պատճառելու նպատակով այլ անհատի սեռական օրգաններին դիպչելը։