ԴԱՍ 19
Արդյո՞ք Եհովայի վկաները ճշմարիտ քրիստոնյաներ են
Մենք՝ Եհովայի վկաներս, վստահ ենք, որ ճշմարիտ քրիստոնյաներ ենք։ Ինչո՞ւ ենք այդպես կարծում։ Քննիր, թե որն է մեր հավատալիքների հիմքը, ինչու ենք կրում այս անունը և ինչպես ենք սեր դրսևորում միմյանց հանդեպ։
1. Ինչի՞ վրա են հիմնված Եհովայի վկաների հավատալիքները
Հիսուսն ասաց. «[Աստծու] խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Եհովայի վկաները, հետևելով Հիսուսի օրինակին, իրենց հավատալիքները միշտ հիմնում են Աստծու Խոսքի վրա։ Քննենք մեր ժամանակակից պատմությունը։ 19-րդ դարի վերջում մի խումբ ազնվասիրտ մարդիկ սկսեցին խորությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նրանք իրենց հավատալիքները հիմնում էին Աստվածաշնչի վրա, նույնիսկ երբ դրանք տարբերվում էին եկեղեցու ուսմունքներից։ Որոշ ժամանակ հետո նրանք սկսեցին իրենց իմացածը պատմել նաև ուրիշներին։a
2. Ինչո՞ւ ենք կոչվում Եհովայի վկաներ
Իրեն պաշտող մարդկանց Եհովան համարում է իր վկաները, քանի որ նրանք ճշմարտությունն են հայտնում իր մասին (Եբրայեցիներ 11։4–12։1)։ Օրինակ՝ անցյալում Աստված ասաց իր ժողովրդին. «Դուք եք իմ վկաները» (կարդա Եսայիա 43։10)։ Հիսուսը կոչվում է «Հավատարիմ Վկա» (Հայտնություն 1։5)։ Այդ իսկ պատճառով 1931 թ.-ից մենք սկսեցինք կրել «Եհովայի վկաներ» անունը և հպարտանում ենք դրանով։
3. Ինչպե՞ս են Եհովայի վկաները Հիսուսի պես սեր դրսևորում
Հիսուսն իր աշակերտներին սիրում էր իր ընտանիքի անդամների պես (կարդա Մարկոս 3։35)։ Վկաները միասնական համաշխարհային ընտանիք են, դրա համար մենք իրար անվանում ենք քույր և եղբայր (Փիլիմոն 1, 2)։ Մենք նաև հնազանդվում ենք «սիրեք ողջ եղբայրությունը» պատվերին (1 Պետրոս 2։17)։ Եհովայի վկաները այդ սերը դրսևորում են տարբեր կերպերով, օրինակ՝ օգնելով ամբողջ աշխարհում նեղության մեջ գտնվող իրենց հավատակիցներին։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Ձեռք բեր հավելյալ տեղեկություններ Եհովայի վկաների պատմության մասին և տես, թե էլ ինչ փաստեր են վկայում, որ մենք ճշմարիտ քրիստոնյաներ ենք։
4. Մենք մեր հավատալիքները հիմնում ենք Աստվածաշնչի վրա
Եհովան իր Խոսքում հայտնել է, որ վերջին օրերում աստվածաշնչյան ճշմարտությունները հասկանալի են դառնալու։ Կարդացեք Դանիել 12։4 և քննարկեք հետևյալ հարցը։
Երբ Աստծու ժողովուրդը շարունակեր քննել Աստվածաշունչը, ի՞նչն էր շատանալու։
Տես, թե մի խումբ մարդիկ և Չարլզ Ռասելը ինչպես սկսեցին ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցը։
Չարլզ Ռասելը և իր ընկերակիցներն ինչպե՞ս էին ուսումնասիրում Աստվածաշունչը։
Գիտեի՞ր
Որոշ դեպքերում մենք վերանայել ենք մեր հավատալիքները։ Ինչո՞ւ։ Ճիշտ ինչպես ծագող արևն է հետզհետե լուսավորում երկիրը, նույն կերպ էլ Աստված է աստիճանաբար տալիս հասկացողություն, որ ըմբռնենք իր Խոսքը (կարդա Առակներ 4։18)։ Այսպիսով, թեև Աստվածաշունչը չի փոխվում, սակայն երբ Աստվածաշնչի վերաբերյալ մեր հասկացողությունը ավելանում է, որոշ հավատալիքներ վերանայվում են։
5. Ապրում ենք մեր անվան համաձայն
Ինչո՞ւ ենք կրում «Եհովայի վկաներ» անունը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և պատասխանեք հաջորդող հարցին։
Ինչո՞ւ է տեղին կրել «Եհովայի վկաներ» անունը։
Ինչո՞ւ է Եհովան ցանկացել, որ մարդիկ իր վկաները լինեն։ Աստծու մասին շատ ստեր են տարածված, ուստի Եհովայի կամքն է, որ իր ծառաները վկայեն, թե ով է ճշմարիտ Աստվածը։ Տեսնենք այդ ստերից երկուսը։
Որոշ կրոններ սովորեցնում են իրենց հետևորդներին, որ Աստված ուզում է՝ իրեն երկրպագենք պատկերների միջոցով։ Սակայն Աստվածաշունչն այլ բան է ասում։ Կարդացեք Ղևտական 26։1 և քննարկեք հետևյալ հարցերը։
Ո՞րն է ճշմարտությունը այս հարցի առնչությամբ։ Եհովան ինչպե՞ս է վերաբերվում կուռքերին։
Որոշ կրոնական առաջնորդներ սովորեցնում են, որ Հիսուսն Աստված է։ Սակայն Աստվածաշունչն այլ բան է ասում։ Կարդացեք Հովհաննես 20։17 և քննարկեք հետևյալ հարցերը։
Ո՞րն է ճշմարտությունը այս հարցի առնչությամբ։ Արդյո՞ք Աստված և Հիսուսը նույն անձնավորությունն են։
Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Եհովան իր Վկաներին ուղարկել է իր ու Հիսուսի մասին ճշմարտությունը քարոզելու։
6. Մենք սիրում ենք իրար
Աստվածաշունչը քրիստոնյաներին համեմատում է մարդու մարմնի մասերի հետ։ Կարդացեք 1 Կորնթացիներ 12։25, 26 և քննարկեք հետևյալ հարցերը։
Ճշմարիտ քրիստոնյաները ի՞նչ պետք է անեն, երբ իրենց հավատակիցները նեղության մեջ լինեն։
Նկատե՞լ ես՝ Եհովայի վկաներն ինչպես են սեր դրսևորում։
Երբ Վկաները նեղ դրության մեջ են հայտնվում աշխարհի մի ծայրում, մյուս վայրերում ապրող հավատակիցները անմիջապես արձագանքում են։ Այդպիսի օրինակ տեսնելու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Եհովայի վկաների՝ աղետից տուժածներին օգնելու ջանքերը ինչպե՞ս են վկայում նրանց սիրո մասին։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Եհովայի վկաները պարզապես նոր աղանդ են»։
Եհովան երբվանի՞ց է սկսել իրեն պաշտողներին վկաներ կոչել։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովայի վկաները ճշմարիտ քրիստոնյաներ են։ Մենք Աստծուն պաշտող մարդկանց համաշխարհային ընտանիք ենք և մեր հավատալիքները հիմնում ենք Աստվածաշնչի վրա ու ճշմարտությունն ենք պատմում Եհովայի մասին։
Վերհիշենք
Ինչո՞ւ ենք կրում «Եհովայի վկաներ» անունը։
Ինչպե՞ս ենք վերաբերվում միմյանց։
Քո կարծիքով՝ Եհովայի վկաները ճշմարի՞տ քրիստոնյաներ են։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ավելին իմացիր մեր պատմության մասին։
«Եհովայի վկաներ. կենդանի հավատ, մաս 1. խավարից դեպի լույս» (1։00։53)
Տես, թե ինչպես են Եհովայի վկաները քողազերծել կեղծ ուսմունքները։
Գտիր որոշ հարցերի պատասխաններ, որոնք գուցե ունենաս Եհովայի վկաների մասին։
Ստիվենը մասնակից է եղել ատելության հողի վրա կատարվող հանցագործություններին։ Տես, թե նա ինչ տեսավ Եհովայի վկաների մեջ, որը մղեց իրեն փոխվելու։
«Կյանքս ավելի ու ավելի էր ընկղմվում չարության մեջ» («Դիտարան», 2015 թ. հուլիսի 1)
a Մեր գլխավոր պարբերագրում՝ «Դիտարանում», 1879 թ.-ից ի վեր կանոնավոր հրապարակվում են հոդվածներ, որոնք բացատրում են աստվածաշնչյան ճշմարտությունները։