-
«Նրանց այս խոսքը կասես»Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
-
-
«ԵՀՈՎԱՆ ԴԻՊԱՎ ԻՄ ԲԵՐԱՆԻՆ»
3. Աստված ի՞նչ արեց Երեմիայի ծառայության սկզբում, և ի՞նչ հասկացավ մարգարեն։
3 Հավանաբար հիշում ես, որ Երեմիա մարգարեի ծառայության սկզբում Եհովան այսպիսի խոսքեր ասաց նրան. «Ում մոտ որ ուղարկեմ քեզ, կգնաս, և ինչ որ պատվիրեմ, կխոսես։ Չվախենաս նրանցից, որովհետև Եհովան ասում է. «Ես քեզ հետ եմ, որ ազատեմ քեզ»» (Երեմ. 1։7, 8)։ Եվ այդ ժամանակ Աստված մի անսպասելի բան արեց։ Երեմիան պատմում է. «Եհովան մեկնեց իր ձեռքը և դիպավ իմ բերանին։ Եվ Եհովան ասաց ինձ. «Ահա իմ խոսքերը քո բերանում դրեցի։ Տե՛ս, այսօր քեզ ազգերի և թագավորությունների վրա եմ նշանակել»» (Երեմ. 1։9, 10)։ Երեմիան հասկացավ, որ այդուհետ Ամենակարող Աստծու անունից էր խոսելուa։ Աստծու օգնությամբ նա սկսեց մեծ եռանդով կատարել իր սուրբ ծառայությունը (Ես. 6։5–8)։
4. Պատմիր օրինակ, թե ինչպես են ոմանք պահպանել իրենց եռանդը ծառայության մեջ։
4 Այսօր Եհովան բառի բուն իմաստով չի դիպչում իր ծառաներից որևէ մեկին։ Սակայն իր ոգու միջոցով նրանց մեջ մեծ ցանկություն է առաջացնում քարոզելու բարի լուրը։ Եվ նրանցից շատերը կրակի պես բոցավառվում են եռանդով։ Տեսնենք Մարուխայի օրինակը (Իսպանիա)։ 40 տարուց ավել է, ինչ այս քույրն անդամալույծ է։ Քանի որ նրա համար դժվար է գնալ տնետուն ծառայության, նա քարոզելու ուրիշ միջոցներ է փնտրում։ Օրինակ՝ իր աղջկա օգնությամբ նամակներ է գրում. նա թելադրում է, իսկ աղջիկը՝ գրում։ Մեկ ամսվա ընթացքում Մարուխան հատուկ ջանքեր գործադրեց և իր «գրագրի» հետ միասին ավելի քան 150 նամակներ ուղարկեց՝ յուրաքանչյուր ծրարի մեջ դնելով նաև մեկական թերթիկ։ Մարուխան ասում էր իր աղջկան. «Եթե մեր նամակներից մեկն ընկնի անկեղծ սիրտ ունեցող մարդու ձեռքը, Եհովան կօրհնի մեզ Աստվածաշնչի ուսումնասիրությամբ»։ Նրանց ջանքերի շնորհիվ բարի լուրը հասավ մոտակա գյուղի բնակիչներից շատերին։ Նրա ժողովի երեցներից մեկը գրում է. «Շնորհակալ եմ Եհովային, որ Մարուխայի նման քույր ունենք։ Նա սովորեցնում է մյուսներին գնահատել այն, ինչը որ իրականում կարևոր է»։
-
-
«Նրանց այս խոսքը կասես»Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
-
-
a Եհովան հաճախ հրեշտակների միջոցով էր խոսում մարդկանց հետ։ Այդպես եղավ նաև այս դեպքում (Դատ. 13։15, 22; Գաղ. 3։19)։
-