-
Աստվածաշնչի գիրք համար 32. Հովնան«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
-
-
5. Ինչպե՞ս է Հովնանը արձագանքում իր հանձնարարությանը, և ի՞նչ է լինում արդյունքը։
5 Հովնանին հանձնարարվում է գնալ Նինվե, բայց նա փախչում է (1։1–16)։ «Եհովայի խոսքը եղավ Ամաթի որդի Հովնանին, և նրան ասվեց. «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և հայտարարիր, որ նրա չար գործերն ինձ են հասել»» (1։1, 2)։ Արդյոք Հովնանին հաճելի՞ է այս նշանակումը։ Ամենևի՛ն։ Նա փախչում է հակառակ ուղղությամբ և Թարսիս (նույնացնում են Իսպանիայի հետ) գնացող մի նավ է նստում։ Հովնանի նավը մի մեծ փոթորկի մեջ է ընկնում։ Ծովայինները վախենում են, և «յուրաքանչյուրը սկսում է օգնության կանչել իր աստծուն», մինչ Հովնանը քնած է նավի ամենացածր տեղում (1։5)։ Հովնանին արթնացնելուց հետո նրանք վիճակ են գցում՝ փորձելով իմանալ, թե ում պատճառով է այդ աղետը։ Վիճակը Հովնանի վրա է ընկնում։ Այդ ժամանակ նա հայտնում է նրանց, որ եբրայեցի է, երկրպագում է Եհովային և որ փախչում է աստվածատուր հանձնարարությունից։ Մարգարեն նրանց ասում է, որ իրեն վերցնեն ու ծովը գցեն։ Նրանք շարունակում են ջանք թափել, որ անցնեն փոթորկի միջով և որ նավը հետ բերեն ցամաք, սակայն ի վերջո Հովնանին ծովն են գցում։ Ծովի մոլեգնությունը սկսում է դադարել։
-
-
Աստվածաշնչի գիրք համար 32. Հովնան«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
-
-
9. Հովնանի ինչպիսի՞ տրամադրվածությունն ու գործելակերպը պետք է նախազգուշացում լինեն մեզ համար։
9 Հովնանի գործելակերպը և դրա հետևանքները պետք է նախազգուշացում լինեն մեզ համար։ Նա փախավ՝ խուսափելով Աստծուց ստացած իր առաջադրանքը կատարելուց։ Փոխարենը՝ պետք է կատարեր իր հանձնարարությունը և վստահ լիներ, որ Աստված կաջակցի իրեն (Հովն. 1։3; Ղուկ. 9։62; Առակ. 14։26; Ես. 6։8)։ Նինվեի հակառակ ուղղությամբ գնալով՝ Հովնանը բացասական մտքերի ազդեցության տակ վախեցավ ծովայիններին ասելուց, որ ինքը «երկնքի Աստված Եհովայի» ծառան է։ Նա կորցրել էր համարձակությունը (Հովն. 1։7–9; Եփես. 6։19, 20)։ Երբ Եհովան ողորմություն դրսևորեց Նինվեի հանդեպ, Հովնանը եսասիրաբար դա անձնական վիրավորանք համարեց։ Փորձելով արդարանալ՝ նա Եհովային ասաց, թե սկզբից գիտեր, որ այդպես պետք է լինի. այդ դեպքում ինչո՞ւ Եհովան նրան ուղարկեց Նինվե՝ մարգարեանալու։ Հովնանը հանդիմանվեց իր անհարգալից ու դժգոհ վերաբերմունքի համար, իսկ մենք պետք է դաս քաղենք այս դեպքից, չքննադատենք Եհովային ու սխալ չփնտրենք նրա գործելակերպի մեջ, որ ողորմություն է դրսևորում կամ վարվում է այնպես, ինչպես ինքն է ուզում (Հովն. 4։1–4, 7–9; Փիլիպ. 2։13, 14; 1 Կորնթ. 10։10)։
-