-
Սրտանց ներիր1999 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
15, 16. ա) Միքիան ինչպե՞ս նկարագրեց Եհովային։ բ) Ի՞նչ ենք հասկանում՝ ասելով, որ Աստված ‘հանցանքն անտես է անում’։
15 Ներելու հարցում եկեք չմոռանանք, որ Աստված է մեր օրինակը (Եփեսացիս 4։32—5։1)։ Սխալներն անտեսելու նրա կերպի մասին Միքիա մարգարեն գրեց. «Քեզի պէս Աստուած ո՞վ կայ, որ անօրէնութեան կը ներէ ու իր ժառանգութեան մնացորդին յանցանքը անտես կ’ընէ. իր բարկութիւնը յաւիտեան չի պահեր, քանզի ողորմութիւնը կը սիրէ (Միքիա 7։18, Արևմտ. Աստ.)։
16 ‘Հանցանքն անտես է անում’ արտահայտությունը չի նշանակում, թե Եհովան ընդունակ չէ մտաբերելու մարդկանց անարդար արարքները կամ էլ հիշողությունը դավաճանում է իրեն։ Նկատի առնենք Սամսոնին և Դավիթին. նրանք երկուսն էլ լուրջ մեղքեր գործեցին։ Դեպքերից երկար ժամանակ հետո Աստված կարո՛ղ էր հիշել այդ սխալները. չէ՞ որ դրանցից մի քանիսը հայտնի են նաև մեզ, քանի որ Եհովան դրանք արձանագրել է տվել Աստվածաշնչում։ Սակայն մեր ներողամիտ Աստվածը ողորմածություն ցուցաբերեց այդ երկուսի հանդեպ՝ ներկայացնելով նրանց որպես հավատի վառ օրինակներ (Եբրայեցիս 11։32; 12։1)։
17. ա) Ի՞նչ բանի գիտակցումը կօգնի մեզ անտեսելու ուրիշների սխալներն ու վիրավորանքները։ բ) Եթե այդպես վարվենք, ինչպե՞ս նմանված կլինենք Եհովային (տե՛ս տողատակի ծանոթագրությունը)։
17 Այո՛, Եհովան կարողացավ ‘անտես անել’՝ ներել հանցանքները,a ինչը որ Դավիթը բազմիցս խնդրում էր նրան (Բ Թագաւորաց 12։13; 24։10)։ Կարո՞ղ ենք արդյոք այս հարցում ընդօրինակել Աստծուն՝ անտեսելով հավատակիցների մեզ պատճառած արհամարհանքն ու վիրավորանքը, որոնք արդյունքն են նրանց անկատարության։ Մի պահ պատկերացրու, թե թռիչքի պատրաստվող, մեծ արագություն ձեռք բերող ռեակտիվ ինքնաթիռի մեջ ես գտնվում։ Պատուհանից դուրս նայելով՝ տեսնում ես ճանապարհի մոտ կանգնած քո ծանոթին, որը տգեղ ծամածռություններ է անում՝ երեխայի պես լեզուն դուրս հանելով։ Գիտես, որ նա ինչ–որ բանից դժգոհ է մնացել, գուցե նեղացած է քեզանից, կամ նրա այդ ծամածռությունները բոլորովին էլ քեզ չեն ուղղված։ Ինչ էլ որ լինի պատճառը, ինքնաթիռը գետնից բարձրանում է վեր ու պտույտ տալիս, իսկ այդ կինը դառնում է մի փոքրիկ կետի չափ։ Մեկ ժամ հետո դու արդեն հեռու ես նրանից, և նրա վիրավորական ծամածռություններն էլ մնացին հեռվում՝ ետևում։ Նմանապես մեզ համար էլ շատ դեպքերում ներելը հեշտ կլինի, եթե փորձենք նմանվել Եհովային ու իմաստուն լինենք՝ մեզ հասցրած վիրավորանքը «շրջանցելով» (Առակաց 19։11)։ Մի՞թե տասը կամ երկու հարյուր տարի հետո՝ Հազարամյա Կառավարության ընթացքում, այն չնչին բան չի թվալու։ Ինչո՞ւ ուրեմն պարզապես չանտեսել այն։
-
-
Սրտանց ներիր1999 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
a Մի գիտնական այն միտքն է հայտնում, որ Միքիա 7։18–ում օգտագործված փոխաբերությունը կարելի է համեմատել «մի ճանապարհորդի հետ, որն անցնում է ինչ–որ բանի մոտով՝ առանց նկատելու այն, քանի որ չի ցանկանում ուշադրություն դարձնել դրա վրա։ Փոխաբերության իմաստն այն չէ, թե մեղքը վրիպում է Աստծո ուշադրությունից կամ էլ նրա կողմից համարվում ոչ այնքան էական ու թերևս ոչ մի կարևորություն չունեցող արարք, այլ այն, որ որոշակի հանգամանքներում նա հաշվի չի առնում մեղքերը և թողնում է անպատիժ. պատժելու փոխարեն՝ նա ներում է» (Դատաւորաց 3։26; Ա Թագաւորաց 16։8)։
-