ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՆԱՈՒՄ 1–ԱՄԲԱԿՈՒՄ 3
Հոգևորապես արթուն և եռանդուն մնա
Բաբելոնացիների, կամ՝ քաղդեացիների կողմից Հուդայի կործանումը թերևս անհավանական թվար։ Հուդան գտնվում էր Եգիպտոսի հզոր ազդեցության տակ։ Իսկ քաղդեացիները, ինչ խոսք, Եգիպտոսից հզոր չէին։ Ավելին, հրեաներից շատերը անհնար բան էին համարում այն, որ Եհովան թշնամիներին թույլ կտար կործանել Երուսաղեմն ու այնտեղ գտնվող տաճարը։ Այդուհանդերձ, մարգարեությունը կատարվելու էր, և Ամբակումը պետք է սպասեր դրան՝ մնալով հոգևորապես արթուն և եռանդուն։
Ի՞նչն է ինձ համոզում, որ այս համակարգի վերջը շատ մոտ է։
Ինչպե՞ս կարող եմ հոգևորապես արթուն և եռանդուն մնալ։