-
Այլակերպություն. Քրիստոսը՝ իր թագավորական փառքովՀիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
-
-
Հիսուսը շարունակում է ուսուցանել Փիլիպոսի Կեսարիայի տարածքում, որը Հերմոն լեռից մոտ 25 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այդ ընթացքում նա իր առաքյալներին մի զարմանալի բան է ասում. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս» (Մատթեոս 16։28)։
Աշակերտները հավանաբար ուզում են իմանալ, թե ինչ նկատի ունի Հիսուսը։ Մոտ մեկ շաբաթ հետո Հիսուսը իր առաքյալներից երեքի՝ Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի հետ բարձրանում է մի բարձր լեռ։ Հավանաբար արդեն գիշեր է, քանի որ առաքյալների քունը տանում է։ Հիսուսը սկսում է աղոթել, և այդ ընթացքում նա իր առաքյալների առաջ այլակերպվում է։ Նրա երեսը սկսում է փայլել արևի պես, իսկ նրա վերնազգեստը դառնում է լույսի պես պայծառ ու սպիտակափայլ։
-
-
Այլակերպություն. Քրիստոսը՝ իր թագավորական փառքովՀիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
-
-
Այս տեսիլքն, անկասկած, զորացրեց Հիսուսին ու նրա առաքյալներին։ Դրա միջոցով աշակերտները նախապես տեսան Քրիստոսի թագավորական փառքը, այսինքն՝ տեսան «մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս», ինչպես որ Հիսուսը խոստացել էր (Մատթեոս 16։28)։ Փաստորեն, լեռան վրա նրանք Հիսուսի «մեծափառությանը ականատես եղան»։ Թեև փարիսեցիները ցանկանում էին, որ Հիսուսը իրենց մի նշան ցույց տա փաստելու համար, որ Աստծու ընտրյալ Թագավորն է, բայց նա ոչ մի նշան չտվեց նրանց։ Սակայն Հիսուսի մտերիմ աշակերտներին թույլ տրվեց տեսնել նրա այլակերպությունը, որը փաստեց, որ Թագավորության մասին մարգարեությունները հաստատ կատարվելու են։ Ուստի Պետրոսը կարող էր հետագայում գրել. «Մենք մարգարեական խոսքի հանդեպ ավելի մեծ համոզվածություն ունենք» (2 Պետրոս 1։16–19)։
-