-
Աստծու Թագավորությունը այժմ իշխում էՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
2. Աշխարհում տիրող իրավիճակը և մարդիկ ինչպե՞ս են փոխվել 1914 թ.-ից ի վեր
Հիսուսի աշակերտները հարցրին նրան. «Ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթեոս 24։3)։ Ի պատասխան՝ Հիսուսը կանխագուշակեց, թե ինչ իրավիճակ էր տիրելու աշխարհում այն բանից հետո, երբ նա սկսեր իշխել որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Հիսուսն ասաց, որ լինելու էին պատերազմներ, սովեր և երկրաշարժեր (կարդա Մատթեոս 24։7)։ Աստվածաշնչում նաև ասվում է, որ «վերջին օրերում» մարդկանց վատ հատկությունների պատճառով «չափազանց դժվար ժամանակներ են լինելու» (2 Տիմոթեոս 3։1–5)։ 1914 թ.-ից սկսած՝ այս դեպքերն ու հատկություններն ավելի հստակ են երևում աշխարհում։
3. Ինչո՞ւ է աշխարհի վիճակը Աստծու Թագավորության հաստատումից հետո այսքան վատացել
Աստծու Թագավորության Թագավոր դառնալուց կարճ ժամանակ անց Հիսուսը պատերազմ սկսեց Սատանայի և նրա դևերի դեմ ու հաղթանակ տարավ։ Աստվածաշնչում ասվում է, որ Սատանան «ցած գցվեց երկրի վրա, ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին» (Հայտնություն 12։9, 10, 12)։ Նա շատ զայրացած է, որովհետև գիտի, որ շուտով ոչնչանալու է։ Դրա համար էլ նա ցավ ու տառապանք է պատճառում բոլորին։ Զարմանալի չէ, թե ինչու է աշխարհի վիճակը այսպիսին։ Սակայն Աստծու Թագավորությունը կլուծի այս բոլոր խնդիրները։
-
-
Աստծու Թագավորությունը այժմ իշխում էՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
5. 1914 թ.-ից ի վեր աշխարհը փոխվել է
Հիսուսը կանխագուշակեց, թե իր՝ թագավոր դառնալուց հետո աշխարհում ինչ պայմաններ են տիրելու։ Կարդացեք Ղուկաս 21։9–11 և պատասխանեք հետևյալ հարցին։
Թվարկվածներից որի՞ մասին ես լսել կամ որի՞ն ես ականատես եղել։
Պողոս առաքյալը նկարագրեց, թե ինչպիսին էին լինելու մարդիկ վերջին օրերում։ Կարդացեք 2 Տիմոթեոս 3։1–5 համարները և քննարկեք այս հարցը։
Այս հատկություններից որո՞նք ես տեսնում մարդկանց մեջ։
-