Ի՞նչ է Քրիստոսի գալուստը
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշունչը նշում է մի ժամանակի մասին, երբ Քրիստոսը գալու է մարդկանց դատելու։a Օրինակ՝ Մատթեոս 25:31–33-ում ասվում է.
Դատաստանի այս ժամանակը լինելու է «մեծ նեղության» մի մասը, որի նմանը երբեք չի եղել մարդկության պատմության մեջ։ Մեծ նեղության գագաթնակետը Արմագեդոն պատերազմն է (Մատթեոս 24:21; Հայտնություն 16:16)։ Քրիստոսի թշնամիները, որոնք Հիսուսի պատմած առակում նկարագրվում են որպես այծեր, «կենթարկվեն հավիտենական կործանման դատապարտությանը» (2 Թեսաղոնիկեցիներ 1:9; Հայտնություն 19:11, 15)։ Սակայն նրա հավատարիմ ծառաները՝ ոչխարները, կգնան դեպի «հավիտենական կյանք» (Մատթեոս 25:46)։
Ե՞րբ է գալու Քրիստոսը
Հիսուսն ասաց. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի» (Մատթեոս 24:36, 42; 25:13)։ Այնուամենայնիվ, նա տվեց տեսանելի «նշան», որը ցույց էր տալու, որ իր գալուստը մոտ է (Մատթեոս 24:3, 7–14; Ղուկաս 21:10, 11)։
Քրիստոսը ոգո՞վ, թե՞ մարմնով է գալու
Հիսուսը ոգեղեն մարմնով հարություն առավ, ուստի նա գալու է որպես ոգեղեն անձնավորություն (1 Կորնթացիներ 15:45; 1 Պետրոս 3:18)։ Այդ պատճառով Հիսուսը իր մահվանը նախորդող օրը առաքյալներին ասաց. «Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի» (Հովհաննես 14:19)։
Տարածված կարծիքներ Քրիստոսի գալստի վերաբերյալ
Կարծիք: Քանի որ Աստվածաշունչը նշում է, որ մարդիկ տեսնելու են Հիսուսին «երկնքի ամպերի վրա... գալիս», դա նշանակում է, որ Հիսուսի գալուստը տեսանելի է լինելու (Մատթեոս 24:30)։
Փաստ: Հաճախ երբ Աստվածաշունչը խոսում է ամպերի մասին, նկատի ունի մարդու տեսադաշտից դուրս ինչ-որ բան (Ղևտական 16:2; Թվեր 11:25; 2 Օրենք 33:26)։ Օրինակ՝ Աստված Մովսեսին ասաց. «Ես քեզ մոտ կգամ մութ ամպի մեջ» (Ելք 19:9)։ Մովսեսը չտեսավ Աստծուն։ Նմանապես, «մարդու Որդուն կտեսնեն երկնքի ամպերի վրա գալիս» արտահայտության իմաստն այն է, որ մարդիկ կհասկանան, որ նա եկել է, թեև բառացի չեն տեսնի նրան։
Կարծիք: Քրիստոսի գալստի մասին խոսելիս Հայտնություն 1։7-ում նշվում է, որ «ամեն աչք կտեսնի նրան»։ Այս խոսքերը պետք է բառացի հասկանալ։
Փաստ: Աստվածաշնչում օգտագործված «աչք» և «տեսնել» հունարեն բառերը երբեմն ունեն հասկանալու կամ ըմբռնելու և ոչ թե ֆիզիկապես տեսնելու իմաստb (Մատթեոս 13:15; Ղուկաս 19:42; Հռոմեացիներ 15:21; Եփեսացիներ 1:18)։ Աստվածաշունչն ասում է, որ հարություն առած Հիսուսը «անհասանելի լույսի մեջ է բնակվում, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել» (1 Տիմոթեոս 6:16)։ Ուստի «ամեն աչք կտեսնի» արտահայտության նշանակությունն այն է, որ մարդիկ կհասկանան, կըմբռնեն, որ Հիսուսը եկել է Աստծու դատաստանն իրագործելու (Մատթեոս 24:30)։
Կարծիք: 2 Հովհաննես 7-րդ համարը ցույց է տալիս, որ Հիսուսը մարմնով է գալու։
Փաստ: Աստվածաշնչյան այս համարում գրված է. «Շատ խաբեբաներ են դուրս եկել աշխարհ՝ մարդիկ, որ չեն դավանում, որ Հիսուս Քրիստոսը եկել է մարմնով»։
Հովհաննես առաքյալի օրերում ոմանք չէին ընդունում, որ Հիսուսը երկիր է եկել որպես մարդ։ Նրանք կոչվում էին գնոստիկներ։ 2 Հովհաննես 7-րդ համարը գրվել է նրանց կեղծ պնդումը հերքելու համար։
a Թեպետ շատերն են օգտագործում «երկրորդ գալուստ» արտահայտությունը Քրիստոսի առնչությամբ, սակայն նման արտահայտություն Աստվածաշնչում չկա։
«Երբ մարդու Որդին [Հիսուս Քրիստոսը] գա իր փառքով, և նրա հետ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ նա կնստի իր փառքի գահին։ Բոլոր ազգերը կհավաքվեն նրա առաջ, և նա մարդկանց կզատի իրարից, ինչպես հովիվն է ոչխարներին զատում այծերից։ Ոչխարներին կդնի իր աջ կողմը, իսկ այծերին՝ իր ձախ կողմը»։
b Տես Թայերի «Նոր Կտակարանի հունարեն-անգլերեն բառարան» (1981), էջ 451 և 470։