-
Սովորենք տաղանդների մասին առակից2015 Դիտարան | մարտ 15
-
-
4, 5. Ո՞ւմ է ներկայացնում մարդը՝ տերը, և ի՞նչ արժեք ունի մեկ տաղանդը։
4 Կարդա՛ Մատթեոս 25։14–30-ը։ Մեր հրատարակություններում երկար ժամանակ բացատրվում էր, որ առակում մարդը՝ տերը, Հիսուսն է, ու նա գնաց օտար երկիր, երբ համբարձվեց երկինք 33թ.-ին։ Մեկ այլ առակում Հիսուսը հայտնեց, թե ինչ նպատակով էր նա մեկնել օտար երկիր՝ «որ թագավորական իշխանություն ստանա» (Ղուկ. 19։12)։ Հիսուսը անմիջապես չստացավ իր ողջ թագավորական իշխանությունը, երբ երկինք վերադարձավb։ Նա «Աստծու աջ կողմը նստեց ու այդ ժամանակվանից սպասում [էր], մինչև որ իր թշնամիները իր ոտքերի համար պատվանդան դրվեն» (Եբր. 10։12, 13)։
-
-
Սովորենք տաղանդների մասին առակից2015 Դիտարան | մարտ 15
-
-
d Առաքյալների մահից հետո Սատանան տարածեց հավատուրացությունը, որը ծաղկեց դարեր շարունակ։ Այդ ընթացքում շատ քիչ ջանքեր ներդրվեցին Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ պատրաստելու գործը կատարելու համար։ Բայց ամեն բան փոխվեց «հնձի» ժամանակ՝ վերջին օրերում (Մատթ. 13։24–30, 36–43)։ Տե՛ս «Դիտարանի» 2013թ. հուլիսի 15-ի համարը, էջ 9–12։
-
-
Սովորենք տաղանդների մասին առակից2015 Դիտարան | մարտ 15
-
-
8. Թեև ծառաներից յուրաքանչյուրը տարբեր քանակությամբ տաղանդներ ստացավ, ի՞նչ էր տերը ակնկալում նրանցից։
8 Տաղանդների մասին առակում նշվում է, որ տերը ծառաներից մեկին հինգ տաղանդ տվեց, մեկին՝ երկու, իսկ մյուսին՝ միայն մեկ տաղանդ (Մատթ. 25։15)։ Թեև ծառաներից յուրաքանչյուրը տարբեր քանակությամբ տաղանդներ ստացավ, տերն ակնկալում էր, որ բոլորը ջանասեր կլինեն դրանք օգտագործելու հարցում, այսինքն՝ իրենց կարողության սահմաններում լավագույնը կանեն (Մատթ. 22։37; Կող. 3։23)։ Առաջին դարում՝ սկսած 33թ. Պենտեկոստեից, Քրիստոսի հետևորդները գործի մեջ դրեցին տաղանդները։ Քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործում դրսևորած նրանց ջանասիրության մասին արձանագրված է «Գործեր» գրքումd (Գործ. 6։7; 12։24; 19։20)։
ՏԱՂԱՆԴՆԵՐԸ ԳՈՐԾԻ ՄԵՋ ԵՆ ԴՐՎՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ
9. ա) Ի՞նչ արեցին երկու հավատարիմ ծառաները տաղանդների հետ, և ի՞նչ է դա մատնանշում։ բ) Ի՞նչ դեր են խաղում «ուրիշ ոչխարները»։
9 Վերջին ժամանակներում՝ հատկապես 1919-ից սկսած, Քրիստոսի՝ երկրի վրա եղող հավատարիմ օծյալ ծառաները գործի մեջ են դրել Տիրոջ տաղանդները։ Առաջին երկու ծառաների պես՝ օծյալ եղբայրները և քույրերը լավագույն կերպով են օգտագործել իրենց ունեցածը։ Կարիք չկա ենթադրություններ անելու, թե ով հինգ տաղանդ ստացավ, ով երկու տաղանդ ստացավ։ Առակում երկու ծառաներն էլ կրկնապատկեցին իրենց տիրոջ տվածը, ուստի երկուսն էլ հավասարապես ջանասիրություն դրսևորեցին։ Իսկ ի՞նչ դեր են խաղում այս հարցում երկրային հույս ունեցողները։ Շատ կարևոր դեր։ Այծերի և ոչխարների մասին առակում Հիսուսը սովորեցնում է, որ երկրային հույս ունեցողները պատիվ ունեն նվիրված կերպով աջակցելու իր օծյալ եղբայրներին քարոզելու և ուսուցանելու գործում։ Այս չափազանց դժվար վերջին օրերում երկու խմբերն էլ միասին ծառայում են որպես «մեկ հոտ»՝ եռանդորեն կատարելով աշակերտներ պատրաստելու գործը (Հովհ. 10։16)։
10. Ո՞րն է Հիսուսի ներկայության նշանի ակնառու առանձնահատկություններից մեկը։
10 Տերը իրավամբ լավ արդյունքներ է ակնկալում։ Ինչպես նշվեց, հավատարիմ աշակերտները առաջին դարում իսկապես ավելացրին նրա ունեցվածքը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այս վերջին ժամանակների վերաբերյալ, երբ կատարվում է տաղանդների մասին առակը։ Հիսուսի հավատարիմ ու ջանասեր ծառաները կատարել են պատմության մեջ ամենահսկայածավալ գործը՝ քարոզել և աշակերտներ են պատրաստել։ Նրանց ներդրած ջանքերի շնորհիվ ամեն տարի հարյուր հազարավոր նոր աշակերտներ համալրել են Թագավորության քարոզիչների շարքերը՝ քարոզելու և ուսուցանելու գործը դարձնելով Հիսուսի՝ Թագավորական իշխանությամբ ներկա լինելու նշանի ակնառու առանձնահատկություններից մեկը։ Նրանց Տերը պետք է որ ուրախ լինի։
-