-
Եհովան համրել է քո ‘գլխի ամեն մազերը’2005 Դիտարան | օգոստոս 1
-
-
6 Որպեսզի առաքյալները հասկանային, թե ինչու չպետք է վախենան, Հիսուսը երկու օրինակ բերեց։ Նա ասաց. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։ Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։ Ուրեմն մի վախենաք. դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք» (Մատթէոս 10։29–31)։ Ուշադրություն դարձրու, որ փորձության ժամանակ վախ չունենալը Հիսուսը կապեց Եհովայի հոգատարության հանդեպ վստահություն ունենալու հետ. մենք պետք է վստահ լինենք, որ նա հոգ է տանում մեզանից յուրաքանչյուրի մասին։ Ակնհայտ է, որ Պողոս առաքյալը նման վստահություն ուներ։ Նա գրեց. «Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ. որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան. էլ ի՞նչպէս նորան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ» (Հռովմայեցիս 8։31, 32)։ Ինչ դժվարությունների էլ բախվես՝ դու նույնպես կարող ես վստահ լինել, որ Եհովան հոգ է տանում անձամբ քո մասին, քանի դեռ նվիրված ես նրան։ Որպեսզի ավելի համոզվենք դրանում, ուշադրություն դարձնենք, թե ինչ հորդոր տվեց Հիսուսն իր առաքյալներին։
Ինչ արժեք ունի ճնճղուկը
7, 8. ա) Ի՞նչ էին համարվում ճնճղուկները Հիսուսի օրերում։ բ) Ակներևաբար, ինչո՞ւ է Մատթէոս 10։29–ում օգտագործվում հունարեն «ճնճղուկներ» բառի նվազական ձևը։
7 Հիսուսի այս պատկերավոր օրինակներն ընդգծում են Եհովայի հոգատարությունը իր ծառաներից յուրաքանչյուրի հանդեպ։ Նախ անդրադառնանք ճնճղուկների օրինակին։ Հիսուսի օրերում այս թռչուններին օգտագործում էին սննդի մեջ։ Մեծամասամբ, ճնճղուկներին վնասատու էին համարում, քանի որ դրանք վնաս էին հասցնում բերքին։ Շուկան լեցուն էր այս թռչուններով, և դրանք շատ էժան էին, այնպես որ երկու ճնճղուկի դիմաց ժամանակակից հինգ ցենտից քիչ էին վճարում։ Իսկ կրկնակի գին վճարելով՝ մարդը կարող էր գնել ոչ թե չորս ճնճղուկ, այլ հինգ. հինգերորդին հենց այնպես էին տալիս, ասես նա ընդհանրապես արժեք չուներ (Ղուկաս 12։6)։
8 Խորհենք նաև այս սովորական թռչնի չափերի մասին։ Մյուս թռչունների համեմատությամբ՝ նույնիսկ մեծ չափերի ճնճղուկը բավականին փոքր է։ Մինչդեռ Մատթէոս 10։29 համարում «ճնճղուկ» թարգմանված հունարեն բառը հատկապես վերաբերում է փոքրիկ ճնճղուկներին։ Հիսուսն ակներևաբար ցանկանում էր, որ իր առաքյալները պատկերացնեին շատ փոքր, աննշան մի թռչունի։ Ինչպես ասվում է մի աշխատության մեջ, «Հիսուսը ոչ միայն խոսում է շատ փոքրիկ թռչունի մասին, այլև օգտագործում այդ բառի նվազական ձևը»։
9. Ի՞նչ զորեղ միտք է շեշտվում ճնճղուկների մասին Հիսուսի օրինակում։
9 Ճնճղուկների հետ կապված համեմատության մեջ, որ արեց Հիսուսը, մի զորեղ միտք է շեշտվում. այն, ինչը մարդկանց համար անարժեք է, Եհովայի համար շատ արժեքավոր է։ Հիսուսն է՛լ ավելի ընդգծեց այս ճշմարտությունը՝ ասելով, որ փոքրիկ ճնճղուկը «չի ընկնիլ գետինն»՝ առանց Եհովայի իմացության։c Պարզ է, թե ինչ դաս կարելի է քաղել այստեղից։ Եթե Եհովան նկատում է անգամ ամենափոքր, աննշան թռչունին, առավել ևս կնկատի, թե ինչ վիճակում է գտնվում այն անձնավորությունը, որը որոշել է ծառայել իրեն։
-
-
Եհովան համրել է քո ‘գլխի ամեն մազերը’2005 Դիտարան | օգոստոս 1
-
-
c Ըստ որոշ աստվածաշնչագետների՝ ‘գետնին ընկնել’ արտահայտությունը չի վերաբերում միայն ճնճղուկի սատկելուն։ Նրանք ասում են, որ բնագրում օգտագործված արտահայտությունը կարող է փոխանցել նաև կերակուր գտնելու նպատակով գետնին իջնելու միտք։ Եթե այդպես է, ապա դա կնշանակի, որ Աստված հոգ է տանում ճնճղուկի ամենօրյա կարիքների մասին և ոչ թե լոկ նկատում է նրա սատկելը (Մատթէոս 6։26)։
-