-
Եհովան համրել է քո ‘գլխի ամեն մազերը’2005 Դիտարան | օգոստոս 1
-
-
6 Որպեսզի առաքյալները հասկանային, թե ինչու չպետք է վախենան, Հիսուսը երկու օրինակ բերեց։ Նա ասաց. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։ Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։ Ուրեմն մի վախենաք. դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք» (Մատթէոս 10։29–31)։ Ուշադրություն դարձրու, որ փորձության ժամանակ վախ չունենալը Հիսուսը կապեց Եհովայի հոգատարության հանդեպ վստահություն ունենալու հետ. մենք պետք է վստահ լինենք, որ նա հոգ է տանում մեզանից յուրաքանչյուրի մասին։ Ակնհայտ է, որ Պողոս առաքյալը նման վստահություն ուներ։ Նա գրեց. «Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ. որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան. էլ ի՞նչպէս նորան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ» (Հռովմայեցիս 8։31, 32)։ Ինչ դժվարությունների էլ բախվես՝ դու նույնպես կարող ես վստահ լինել, որ Եհովան հոգ է տանում անձամբ քո մասին, քանի դեռ նվիրված ես նրան։ Որպեսզի ավելի համոզվենք դրանում, ուշադրություն դարձնենք, թե ինչ հորդոր տվեց Հիսուսն իր առաքյալներին։
-
-
Եհովան համրել է քո ‘գլխի ամեն մազերը’2005 Դիտարան | օգոստոս 1
-
-
10. Ի՞նչ նշանակություն ունի «ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են» արտահայտությունը։
10 Ճնճղուկների մասին համեմատությունից բացի, Հիսուսն այսպիսի օրինակ բերեց. «Ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են» (Մատթէոս 10։30)։ Այս հակիրճ, բայց խորիմաստ խոսքերը զարգացնում են ճնճղուկների մասին Հիսուսի բերած օրինակի գլխավոր միտքը։ Եկեք մտածենք. մարդու գլխին միջին հաշվով 100 000 մազ կա։ Սովորաբար, մի մազը մյուսից գրեթե չի տարբերվում և առանձնահատուկ ուշադրության չի արժանանում մեր կողմից։ Սակայն Եհովա Աստված նկատում է մեր յուրաքանչյուր մազը և գիտի դրանց քանակը։ Ուրեմն արդյո՞ք մեր կյանքում կա այնպիսի բան, որը Եհովան չգիտի։ Կարող ենք համոզված լինել, որ Աստված լավ գիտի իր ծառաներից յուրաքանչյուրի խառնվածքը։ Եվ իսկապես, Եհովան տեսնում է, թե ինչպիսին է մարդու ‘սիրտը’ (Ա Թագաւորաց 16։7)։
11. Դավիթն ինչպե՞ս արտահայտեց իր վստահությունն այն բանում, որ Եհովան հոգ է տանում անձամբ իր մասին։
11 Դավիթը կյանքում շատ տառապանք էր տեսել։ Այնուամենայնիվ, նա վստահ էր, որ Եհովան նկատում է իրեն։ Նա գրեց. «Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։ Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես իմ մտածմունքները» (Սաղմոս 139։1, 2)։ Դու նույնպես կարող ես վստահ լինել, որ Եհովան անձամբ ճանաչում է քեզ (Երեմիա 17։10)։ Մի շտապիր եզրակացնել, թե դու այնքան աննշան ես, որ նրա ամենատես աչքերը քեզ չեն նկատի։
-