ԴԱՍ 58
Շարունակիր նվիրված մնալ Եհովային
Ճշմարիտ քրիստոնյաները վճռել են թույլ չտալ, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան իրենց խանգարի երկրպագել Եհովային։ Անկասկած, դու էլ ես վճռել այդպես անել։ Եհովան գնահատում է քո հավատարմությունը (կարդա 1 Տարեգրություն 28։9)։ Իսկ ո՞ր իրավիճակները կարող են փորձության ենթարկել քո նվիրվածությունը, և ինչպե՞ս կարող ես վարվել նման դեպքերում։
1. Մարդիկ ինչպե՞ս կարող են փորձության ենթարկել Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը
Ոմանք կփորձեն մեզ հետ պահել Եհովային ծառայելուց։ Ովքե՞ր գուցե այդպես վարվեն։ Այն մարդիկ, որոնք թողել են ճշմարտությունը և ստեր են պատմում Աստծու կազմակերպության մասին, որ կործանեն մեր հավատը։ Նրանք կոչվում են հավատուրացներ։ Մեր մասին կեղծիքներ են տարածում նաև որոշ կրոնական առաջնորդներ, որպեսզի մեզնից ոմանց հեռացնեն ճշմարտությունից։ Այդպիսի մարդկանց հետ զրուցելը, նրանց գրքերը կամ բլոգները կարդալը, կայքերը այցելելը կամ տեղադրած տեսանյութերը դիտելը վտանգավոր են։ Այն անձանց մասին, որոնք փորձում են ուրիշներին հետ պահել Եհովային նվիրվածությամբ ծառայելուց, Հիսուսն ասաց. «Թողե՛ք նրանց։ Նրանք կույր առաջնորդներ են։ Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն» (Մատթեոս 15։14)։
2. Ինչպե՞ս կարող ենք մեր կայացրած որոշումներով ցույց տալ, որ նվիրված ենք Եհովային
Եհովայի հանդեպ սերը մեզ մղում է, որ հեռու մնանք կեղծ կրոնի հետ առնչվող ցանկացած բանից։ Ո՛չ մեր աշխատանքը, ո՛չ այն կազմակերպությունները, որոնց անդամակցում ենք, ո՛չ էլ որևէ զբաղմունք չպետք է կապ ունենան կեղծ կրոնի հետ։ Եհովան պատվիրել է. «Դո՛ւրս եկ [Մեծ Բաբելոնի] միջից, ի՛մ ժողովուրդ» (Հայտնություն 18։2, 4)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե ինչպես կարող ես թույլ չտալ, որ ինչ-որ մեկը թուլացնի Եհովային նվիրված լինելու քո վճռականությունը։ Նաև իմացիր, թե ինչպես կարող ես նվիրվածություն դրսևորել՝ դուրս գալով Մեծ Բաբելոնից։
3. Հեռու մնա կեղծ ուսուցիչներից
Ինչպե՞ս պետք է վարվենք, երբ բացասական բաներ ենք լսում Եհովայի կազմակերպության մասին։ Կարդացեք Առակներ 14։15 և քննարկեք հետևյալ հարցը։
Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք, որ ամեն լսածի չհավատանք։
Կարդացեք 2 Հովհաննես 9-11, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք հավատուրացներին։
Թեև մենք հավատուրացների հետ անմիջական շփում չենք ունենում, սակայն ուրիշ ի՞նչ կերպերով հնարավոր է՝ առնչվենք հավատուրացների ուսմունքներին։
Քո կարծիքով՝ Եհովան ի՞նչ կզգա, եթե ուշադրություն դարձնենք այն բացասական բաներին, որոնք մարդիկ խոսում են իր և իր կազմակերպության մասին։
4. Նվիրված մնա Աստծուն, երբ հավատակիցդ մեղք է գործում
Եթե իմանանք, որ ժողովում ինչ-որ մեկը լուրջ մեղք է գործել, ի՞նչ պետք է անենք։ Քննենք մի սկզբունք Մովսիսական օրենքից, որն Աստված տվել էր հին Իսրայելին։ Կարդացեք Ղևտական 5։1։
Ինչպես տեսանք այս համարից, եթե իմանում ենք, որ անհատը լուրջ մեղք է գործել, պետք է երեցներին ասենք դրա մասին։ Բարության դրսևորում կլինի, եթե նախքան դա անելը այդ անհատին խրախուսենք անձամբ խոսել երեցների հետ և խոստովանել գործած մեղքը։ Եթե նա վարանի այդպես վարվել, Եհովայի հանդեպ նվիրվածությունը պետք է մղի մեզ խոսել երեցների հետ և պատմել եղելությունը։ Այդպիսի մոտեցումն ինչպե՞ս է ցույց տալիս մեր նվիրվածությունը՝
Եհովա Աստծու հանդեպ
մեղք գործած անհատի հանդեպ
ժողովի մեր մյուս հավատակիցների հանդեպ
5. Հեռու մնա Մեծ Բաբելոնից
Կարդացեք Ղուկաս 4։8 և Հայտնություն 18։4, 5, այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին։
Դեռ անդամագրվա՞ծ եմ կեղծ կրոնի որևէ եկեղեցում։
Անդամակցո՞ւմ եմ այնպիսի կազմակերպության, որը կապ ունի մեկ ուրիշ կրոնի հետ։
Իմ աշխատանքով ինչ-որ կերպ աջակցո՞ւմ եմ կեղծ կրոնին։
Կա՞ն այլ ոլորտներ, որտեղ պետք է խզեմ կապերս կեղծ կրոնի հետ։
Ի՞նչ փոփոխություններ պետք է անեմ, եթե այս հարցերից առնվազն մեկին «այո» եմ պատասխանել։
Անկախ հանգամանքներից՝ այնպիսի որոշում կայացրու, որ մաքուր խիղճ ունենաս և նվիրված մնաս Եհովային։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես պետք է իմանամ, թե հավատուրացներն ինչ են ասում Եհովայի վկաների մասին, որ կարողանամ պաշտպանել ճշմարտությունը»։
Արդյո՞ք դա խելամիտ է։ Ինչո՞ւ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովային նվիրված մնալու համար մենք չպետք է շփվենք այն մարդկանց հետ, ովքեր փորձում են մոլորեցնել մեզ։
Վերհիշենք
Ինչո՞ւ չպետք է լսենք հավատուրացների գաղափարները։
Ի՞նչ պետք է անենք, երբ իմանում ենք, որ հավատակիցը լուրջ մեղք է գործե։
Ինչպե՞ս կարող ենք հետևել կեղծ կրոնից հեռու մնալու նախազգուշացմանը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչ կարող ես անել, երբ ուրիշները կեղծ տեղեկություններ են տարածում Եհովայի վկաների մասին։
«Ունեցածդ տեղեկությունները փա՞ստ են» («Դիտարան», 2018 թ. օգոստոս)
Ինչի՞ց կարող ես հասկանալ, որ տվյալ կազմակերպությունը կամ գործունեությունը աջակցում է Մեծ Բաբելոնին։
««Վերջին օրերի» ավարտին զբաղված մնա Տիրոջ գործով» («Դիտարան», 2019 թ. հոկտեմբեր, պրբ. 16–18)
Մեր հակառակորդներն ինչե՞ր են արել, որ թուլացնեն մեր հավատը։
Ընթերցիր «Մանկուց փնտրել եմ Աստծուն» պատմությունը և տես, թե մի սինտոյական քուրմ ինչպես խզեց իր կապերը կեղծ կրոնի հետ։
«Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը» («Դիտարան», 2011 թ. հուլիսի 1)