-
Անզուգական Հայր2008 Դիտարան | հունվար 1
-
-
Մոտավորապես մ.թ. 29 թ. հոկտեմբերին Հիսուսը գնաց Հորդանան գետում մկրտվելու։ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչ տեղի ունեցավ. «Մկրտվելուց հետո Հիսուսը անմիջապես դուրս եկավ ջրից, և ահա երկինքը բացվեց, ու նա տեսավ Աստծու ոգին, աղավնու նման, նրա վրա իջնելիս։ Եվ ահա մի ձայն լսվեց երկնքից, որ ասում էր. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»» (Մատթեոս 3։16, 17)a։ Եհովայի կողմից ասված այս ջերմ խոսքերը մեզ շատ բան են հայտնում այն մասին, թե ինչպիսի Հայր է նա։ Քննենք երեք բան, որ Եհովան ասաց իր Որդուն։
Առաջին՝ «սա՛ է իմ սիրելի Որդին» խոսքերն ասելով՝ Եհովան, ըստ էության, ասաց. «Ես հպարտանում եմ, որ քո Հայրն եմ»։ Երեխաները ուշադրության և ընդունված լինելու կարիք ունեն, և խորաթափանց հայրը բավարարում է այդ կարիքը։ Երեխաներին պետք է վստահեցնել, որ նրանք կարևոր տեղ ունեն ընտանիքում։ Կարելի է պատկերացնել, թե Հիսուսի համար ինչ էր նշանակում իր Հոր կողմից նման հավաստիացում ստանալը, չնայած որ նա արդեն չափահաս էր։
Երկրորդ՝ իր Որդուն «սիրելի» անվանելով՝ Եհովան հանրապես արտահայտեց Հիսուսի հանդեպ իր սերը։ Կարծես Հայրն ասում էր. «Ես սիրում եմ քեզ»։ Սիրող հայրն իր երեխաներին ասում է, որ ջերմորեն սիրում է նրանց։ Այդպիսի խոսքերը բնական կապվածության հետ միասին օգնում են երեխաներին երջանիկ լինել։ Որքան զգացված պետք է լիներ Հիսուսը՝ լսելով իր Հոր ձայնը, երբ նա ասաց, որ սիրում է իրեն։
Երրորդ՝ «ես քեզ հավանել եմ» խոսքերով Եհովան իր հաճությունը ցույց տվեց իր Որդու հանդեպ։ Նա ասես ասում էր. «Որդի՛ս, ես գոհ եմ այն ամենից, ինչ արել ես»։ Սիրող հայրը առիթներ է փնտրում իր երեխաներին ասելու, որ իրեն դուր են գալիս նրանց ասած կամ արած լավ բաները։ Երեխաները զորանում և քաջություն են ձեռք բերում, երբ ստանում են ծնողների հավանությունը։ Անշուշտ, Հիսուսը քաջալերվեց՝ լսելով, որ իր Հոր հավանությունն ունի։
-
-
Անզուգական Հայր2008 Դիտարան | հունվար 1
-
-
a Այդ խոսքերի զուգահեռ արձանագրության մեջ Ղուկասի Ավետարանում Եհովան օգտագործում է «դու» և «քեզ» անձնական դերանունները՝ ասելով. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ» (Ղուկաս 3։22)։
-