‘Կամենո՞ւմ ես’ օգնել մարդկանց
1 Հիսուսը հոգ էր տանում մարդկանց մասին։ Երբ մի բորոտ նրան աղաչեց բուժել իրեն, Հիսուսը մեկնեց ձեռքը, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր» (Մարկ. 1։40–42)։ Ինչպե՞ս կարող ենք, ընդօրինակելով Հիսուսին, օգնել մարդկանց։
2 Հետաքրքրություն ցուցաբերողներին։ Ժողովի յուրաքանչյուր անդամ իր բաժինն է բերում՝ օգնելու հետաքրքրված անձանց դառնալ Եհովայի երկրպագու։ Երբ հանդիպումներին նոր մարդիկ են գալիս, ողջունեք նրանց ու ծանոթացեք։ Մտածեք, թե ինչպես կարող եք քաջալերել նրանց։ Գովեք իրենց մեկնաբանությունների, ինչպես նաև այն ջանքերի համար, որ նրանք անում են սուրբգրային սկզբունքները կյանքում կիրառելու նպատակով։ Օգնեք տեսնել, թե ինչպես կարող են ընկերներ գտնել ժողովում։
3 Հավատակիցներին։ Հատկապես «հաւատի մէջ մեր հարազատներ[ը]» արժանի են, որ հնարավոր ամեն ձևերով օգնենք իրենց (Գաղ. 6։10)։ Շատերն առողջական խնդիրներ են դիմագրավում։ Նրանք կարիք ունեն ընկերակցության, և մենք կարող ենք ոգևորել նրանց՝ գտնվելով նրանց կողքին, ինչպես նաև գործնական օգնություն ցույց տալով։ Ոմանք էլ այլ դժվարություններ են դիմագրավում կյանքում։ Ցույց տվեք ձեր հոգատարությունը՝ ժամանակ տրամադրելով նրանց. լսեցեք ու քաջալերեք (Ա Թեսաղ. 5։14, ԱԹ)։ Երեցները նույնպես կարիք ունեն մեր համագործակցությանը իրենց պարտականությունները կատարելու մեջ (Եբր. 13։17)։ Պատրաստակամության ոգի ցուցաբերելով՝ մենք կարող ենք զորավիգ լինել մեր հավատակիցներին (Կող. 4։11)։
4 Ընտանիքի անդամներին։ Մարդկանց օգնություն ցույց տալու մեջ մենք պետք է ձգտենք Հիսուսին ընդօրինակել նաև մեր ընտանիքում։ Ծնողներին շատ է հուզում իրենց երեխաների ապագան, ուստի նրանք ‘մեծացնում են նրանց Տիրոջ խրատով և ուսումով’ (Եփես. 6։4)։ Երեխաներն իրենց հերթին կարող են օգնել ծնողներին, եթե ինչպես հարկն է պատրաստ լինեն, երբ մոտենում է ընտանեկան ուսումնասիրություն անցկացնելու, ժողովի հանդիպումներին հաճախելու և ծառայության գնալու ժամանակը։ Իսկ չափահաս զավակները, կարեկցանք ցուցաբերելու մեջ նմանվելով Հիսուսին, կարող են օգնել իրենց ծնողներին՝ հաղթահարելու տարիքի հետ կապված դժվարությունները։ Այս և այլ կերպերով մենք կարող ենք ‘բարեպաշտությունը կիրառել մեր տանը’ (Ա Տիմոթ. 5։4, ԱՆԹ)։
5 Մարդկանց օգնելու մեջ ընդօրինակելով Հիսուսին՝ մենք թեթևացնում ենք նրանց հոգսերը ու էլ ավելի ենք սերտացնում ինչպես մեր ընտանիքի անդամների միջև, այնպես էլ ժողովի անդամների միջև եղած կապերը։ Իսկ որ ամենակարևորն է՝ մենք դրանով պատվում ենք Եհովային՝ ‘գթությունների Հորը’ (Բ Կորնթ. 1։3, ԱԹ)։