-
Ամեն մարդ կբնակվի իր թզենու տակ2003 Դիտարան | մայիս 15
-
-
Հիսուսը ևս մեկ անգամ օգտագործեց թզենու օրինակը՝ ցույց տալու համար ազգի հոգևոր վատ վիճակը։ Բեթանիայից Երուսաղեմ ճանապարհորդելիս՝ իր մահից չորս օր առաջ, Հիսուսը մի թզենի տեսավ, որ առատ էր տերևներով, բայց ոչ մի պտուղ չուներ։ Քանի որ վաղահաս թզերը հայտնվում են տերևների հետ միաժամանակ, իսկ երբեմն էլ նույնիսկ մինչև տերևների աճելը, ուստի ծառի վրա պտղի բացակայությունը ցույց տվեց, որ այն պիտանի չէր (Մարկոս 11։13, 14)։b
Առողջ տեսք ունեցող անպտուղ թզենու նման՝ հրեա ազգը խաբուսիկ տպավորություն էր թողնում։ Այն Աստծուն հաճելի պտուղներ չէր տալիս և ի վերջո մերժեց Եհովայի սեփական Որդուն։ Հիսուսն անիծեց անպտուղ թզենին, և հաջորդ օրն առաքյալները նկատեցին, որ ծառն արդեն չորացել էր։ Չորացած ծառը հարմար խորհրդանիշ էր այն բանի, որ Աստված շուտով մերժելու է հրեաներին՝ որպես իր ընտրյալ ժողովրդի (Մարկոս 11։20, 21)։
-
-
Ամեն մարդ կբնակվի իր թզենու տակ2003 Դիտարան | մայիս 15
-
-
b Այս դեպքը տեղի է ունեցել Բեթփագե գյուղի մոտ։ Բեթփագե անունը նշանակում է «վաղահաս թզերի տուն»։ Սա կարող է նշանակել, որ այդ շրջանը հայտնի էր վաղահաս թզի լավ բերքատվությամբ։
-