-
Ծառայիր Եհովային առանց շեղումների2015 Դիտարան | հոկտեմբեր 15
-
-
2 Հիսուսը սիրում էր Մարթային ոչ միայն այն բանի համար, որ նա հյուրասեր և աշխատասեր էր, այլև անկասկած այն բանի, որ նա հոգևոր անձնավորություն էր։ Մարթան հավատում էր Հիսուսի սովորեցրածներին, և խորապես համոզված էր, որ նա է խոստացյալ Մեսիան (Հովհ. 11։21–27)։ Բայց միևնույն ժամանակ Մարթան անկատար էր, ինչպեսև բոլորս։ Մի անգամ, երբ Հիսուսը հյուրընկալվել էր նրանց տանը, Մարթան իրեն իրավունք վերապահեց Հիսուսին ասելու, թե նա ինչ պետք է անի մի իրավիճակում, որն իր կարծիքով հարկավոր էր շտկել։ Նա ասաց. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել այս գործերի մեջ։ Ասա նրան, որ օգնի ինձ» (կարդա՛ Ղուկաս 10։38–42)։ Ի՞նչ կարող ենք սովորել այս դեպքից։
-
-
Ծառայիր Եհովային առանց շեղումների2015 Դիտարան | հոկտեմբեր 15
-
-
4 Սակայն Մարթան զբաղված էր հատուկ կերակուրներ պատրաստելով և այլ գործեր անելով, որպեսզի Հիսուսը հնարավորինս լավ զգար իրեն։ Բայց այս բոլոր գործերը ավելորդ մտահոգություն պատճառեցին Մարթային, և նա զայրացավ Մարիամի վրա։ Հիսուսը նկատեց, որ Մարթան փորձում է չափազանց շատ բան անել, ուստի նրբանկատորեն ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, դու շատ բաների մասին ես մտահոգվում և անհանգստանում»։ Հետո ասաց, որ ընդամենը մեկ ուտեստը բավարար կլինի։ Այնուհետև անդրադառնալով Մարիամին՝ արդարացրեց նրան՝ ասելով. «Մարիամը լավ բաժինն ընտրեց, և այն չի վերցվի նրանից»։ Մարիամը գուցե շատ շուտ մոռանար, թե ինչ էր կերել այդ օրը, բայց երբեք չէր մոռանա այն գովասանքն ու հոգևոր սնունդը, որ ստացավ Հիսուսին ամենայն ուշադրությամբ լսելու շնորհիվ։ Ավելի քան 60 տարի հետո Հովհաննես առաքյալը գրեց. «Հիսուսը սիրում էր Մարթային [և] նրա քրոջը» (Հովհ. 11։5)։ Այս ներշնչյալ խոսքերից հստակ երևում է, որ Մարթան ընդունել էր Հիսուսի սիրառատ խորհուրդը և ձգտել էր հավատարմորեն ծառայել Եհովային իր կյանքի մնացած տարիների ընթացքում։
-