ԶՐՈՒՅՑ ՍԿՍԻՐ
ԴԱՍ 6
Համարձակություն
Սկզբունք. «Աստծու օգնությամբ համարձակությամբ լցվեցինք, որ նրա բարի լուրը հայտնենք ձեզ» (1 Թեսաղ. 2։2)։
Ինչպե՞ս վարվեց Հիսուսը
1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Ղուկաս 19։1-7 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.
ա) Թերևս ինչո՞ւ էին ոմանք խուսափում Զաքեոսից։
բ) Ի՞նչը մղեց Հիսուսին, որ, անկախ ամեն ինչից, հայտնի նրան բարի լուրը։
Ի՞նչ ենք սովորում Հիսուսից
2. Մեզ համարձակություն է պետք, որ Թագավորության լուրը առանց կողմնապահության քարոզենք բոլորին։
Ընդօրինակիր Հիսուսին
3. Ապավինիր Եհովային։ Աստծու ոգին զորացնում էր Հիսուսին, որ քարոզի։ Այն քեզ էլ կարող է զորացնել (Մատթ. 10։19, 20; Ղուկ. 4։18)։ Եհովայից համարձակություն խնդրիր, որ կարողանաս քարոզել նաև նրանց, ումից վախենում ես (Գործ. 4։29)։
4. Կանխակալ կարծիք մի՛ ունեցիր մարդկանց մասին։ Գուցե վարանենք մոտենալ որոշ մարդկանց նրանց արտաքին տեսքի, սոցիալական կարգավիճակի, ապրելակերպի կամ հավատալիքների պատճառով։ Բայց հիշիր՝
ա) միայն Եհովան ու Հիսուսն են կարողանում սրտեր կարդալ,
բ) մենք չպետք է եզրակացնենք, թե ինչ-որ մեկը չի կարող օգտվել Եհովայի գթասրտությունից։
5. Եղիր համարձակ, բայց նաև նրբանկատ և զգույշ (Մատթ. 10։16)։ Խուսափիր վեճի մեջ ներքաշվելուց։ Քաղաքավարի կերպով ավարտիր զրույցը, երբ տեսնում ես, որ անհատը չի ցանկանում լսել բարի լուրը, կամ երբ նրա ներկայությամբ քեզ ապահով չես զգում (Առակ. 17։14)։