-
Գիտեի՞ք արդյոք2008 Դիտարան | մարտ 1
-
-
Ի՞նչ արժողություն ունեին որբևայրու երկու մետաղադրամները
Առաջին դարում տաճարի տարեկան տուրքը, որ վճարում էին հրեաները, «երկու դրախմա» էր, որը կազմում էր մոտավորապես երկու օրվա աշխատավարձ (Մատթեոս 17։24)։ Հիսուսն ասաց, որ երկու ճնճղուկը վաճառվում էր «չնչին արժեք ունեցող մետաղադրամով», որը համարժեք էր 45 րոպե աշխատելու դիմաց տրվող վարձին։ Փաստորեն, հինգ ճնճղուկ կարելի էր ձեռք բերել այդ գումարի կրկնակի չափով, այսինքն՝ մոտավորապես 90 րոպե աշխատելու դիմաց տրվող վարձով (Մատթեոս 10։29; Ղուկաս 12։6)։
Տաճարում աղքատ որբևայրին, որին նկատեց Հիսուսը, շատ ավելի քիչ նվիրաբերություն արեց, քան հինգ ճնճղուկի գինն էր։ Նրա նվիրաբերած երկու մետաղադրամը, կամ՝ երկու լուման ամենափոքր մետաղադրամներն էին, որ այն ժամանակ օգտագործում էին Իսրայելում։ Երկու լուման կազմում էր օրավարձի 1/64 մասը, կամ՝ ավելի քիչ, քան 12 րոպե աշխատելու դիմաց տրվող վարձը, եթե հաշվի առնենք, որ աշխատանքային օրը միջին հաշվով կազմում էր 12 ժամ։
Հիսուս Քրիստոսը որբևայրու նվիրաբերածը ավելի արժեքավոր համարեց, քան բոլոր այն անհատների նվիրաբերածը, որոնք «իրենց ավելացածից» տվեցին։ Ինչո՞ւ։ Հաղորդագրությունը նշում է, որ որբևայրին «երկու փոքր մետաղադրամ» ուներ, ուստի նա կարող էր մեկը նվիրաբերել, իսկ մյուսը պահել։ Այդուհանդերձ, նա տվեց «ապրուստի իր ունեցած բոլոր միջոցները» (Մարկոս 12։41–44; Ղուկաս 21։2–4)։
-
-
Գիտեի՞ք արդյոք2008 Դիտարան | մարտ 1
-
-
[նկար 12–րդ էջի վրա]
Լումա. ցույց է տրված իրական չափով
-