-
Ինչ է նշանակում չեզոք լինելՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
ԴԱՍ 45
Ինչ է նշանակում չեզոք լինել
Հիսուսն ասաց, որ իր հետևորդները չպետք է «աշխարհի մի մասը» լինեն (Հովհաննես 15։19)։ Դա նշանակում է, որ մենք պետք է չեզոք լինենք և չներքաշվենք քաղաքականության ու պատերազմների մեջ։ Սակայն միշտ չէ, որ հեշտ է չեզոք լինել. այս դիրքորոշման պատճառով գուցե ծաղրանքի արժանանանք։ Իսկ ինչպե՞ս կարող ենք չեզոք լինել և շարունակել նվիրված մնալ Եհովային։
1. Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները վերաբերվում մարդկային կառավարություններին
Քրիստոնյաները հարգում են կառավարություններին։ Մենք վարվում ենք Հիսուսի՝ «կայսրինը կայսրին տվեք» խոսքերի համաձայն և հնազանդվում ենք այն երկրի օրենքներին, որտեղ ապրում ենք, օրինակ՝ վճարում ենք հարկերը (Մարկոս 12։17)։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդկային կառավարությունները գոյություն ունեն, քանի որ Աստված է թույլ տվել (Հռոմեացիներ 13։1)։ Ուստի մենք հասկանում ենք, որ մարդկանց իշխանությունը հարաբերական է, կամ՝ սահմանափակ։ Մարդկության խնդիրների լուծման համար մենք մեր հույսը դրել ենք Աստծու և նրա երկնային Թագավորության վրա։
2. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր չեզոքությունը
Հիսուսի պես մենք էլ չենք միջամտում քաղաքականությանը։ Երբ մարդիկ տեսան Հիսուսի հրաշքներից մեկը և փորձեցին նրան թագավոր դարձնել, նա թույլ չտվեց (Հովհաննես 6։15)։ Իսկ ինչո՞ւ։ Հետագայում նա ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (Հովհաննես 18։36)։ Որպես Հիսուսի աշակերտներ՝ մենք տարբեր կերպերով կարող ենք ցույց տալ մեր չեզոքությունը։ Օրինակ՝ մենք չենք մասնակցում պատերազմներին (կարդա Միքիա 4։3)։ Մենք հարգում ենք ազգային խորհրդանիշները, որոնցից մեկը դրոշն է, սակայն չենք պաշտում դրանք (1 Հովհաննես 5։21)։ Մենք չենք սատարում կամ ընդդիմանում որևէ քաղաքական կուսակցության կամ թեկնածուի։ Այս և այլ կերպերով մենք փաստում ենք, որ ամբողջությամբ նվիրված ենք Աստծու կառավարությանը՝ Թագավորությանը։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Նկատի առ որոշ իրավիճակներ, որոնց ժամանակ կարող է փորձվել չեզոքությունդ, և տես, թե ինչպես կարող ես կայացնել աստվածահաճո որոշումներ։
3. Ճշմարիտ քրիստոնյաները չեզոք են
Հիսուսն ու իր աշակերտները օրինակ են մեզ համար։ Կարդացեք Հռոմեացիներ 13։1, 5–7 և 1 Պետրոս 2։13, 14 համարները, այնուհետև դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչո՞ւ պետք է հարգենք մարդկային իշխանություններին։
Ի՞նչ կերպերով կարող ենք ցույց տալ, որ հպատակվում ենք նրանց։
Պատերազմների ժամանակ որոշ ազգեր կարող են պնդել, թե չեզոք են, սակայն իրականում աջակցեն հակամարտող կողմերին։ Ո՞րն է իսկական չեզոքությունը։ Կարդացեք Հովհաննես 17։16, այնուհետև դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչ է նշանակում չեզոք լինել։
Ինչպե՞ս վարվել, երբ մարդկային իշխանությունները պահանջում են անել մի բան, ինչը հակասում է Աստծու օրենքներին։ Կարդացեք Գործեր 5։28, 29 և դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Եթե հակասություն է առաջանում մարդկանց և Աստծու սահմանած օրենքների միջև, ո՞ւմ պետք է հնազանդվենք։
Ի՞նչ իրավիճակներ կարող ես նշել, որոնց ժամանակ քրիստոնյաները չեն հնազանդվի մարդկային իշխանություններին։
4. Չեզոք եղիր մտքով և գործով
Կարդացեք 1 Հովհաննես 5։21, այնուհետև դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը։
Այենգեն ինչո՞ւ չանդամակցեց քաղաքական կուսակցությանը և չմասնակցեց դրոշին պատիվ տալու արարողությանը։
Քո կարծիքով՝ դա իմաստո՞ւն որոշում էր։
Ուրիշ ի՞նչ իրավիճակներում կարող է փորձվել մեր չեզոքությունը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչպե՞ս կարող ենք չեզոք մնալ, երբ հետևում ենք միջազգային սպորտային մրցաշարերին։
Ինչպե՞ս կարող ենք չեզոք մնալ, անգամ երբ իշխանությունների որոշումները անձամբ մեզ են առնչվում։
Ինչպե՞ս կարող են լրատվամիջոցները կամ շրջապատի մարդիկ ազդել մեր չեզոքության վրա։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչո՞ւ պատիվ չեք տալիս դրոշին և չեք երգում ազգային հիմնը»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Քրիստոնյաները ամեն ջանք թափում են, որ մտքով, խոսքով ու գործով չեզոք լինեն։
Վերհիշենք
Մարդկային իշխանությունների հանդեպ ի՞նչ պարտականություններ ունենք։
Ինչո՞ւ ենք քաղաքական առումով չեզոք։
Ո՞ր իրավիճակներում կարող է փորձվել մեր չեզոքությունը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Չեզոք մնալու համար ի՞նչ զոհողություններ անելու կարիք գուցե ունենանք։
Ընտանիքներն ինչպե՞ս կարող են նախօրոք պատրաստվել չեզոքության փորձություններին։
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մարդու կյանքում մեծագույն պատիվը սեփական երկիրը պաշտպանելը չէ։
Քննիր, թե ինչպես կարող ես «աշխարհի մի մասը» չլինել, երբ աշխատանքի վերաբերյալ որոշում ես կայացնում։
«Ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ» («Դիտարան», 2006 թ. մարտի 15)
-
-
Դու կարո՛ղ ես դիմանալ հալածանքինՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
Վաղ թե ուշ բոլոր քրիստոնյաներն էլ հակառակության են հանդիպելու, նույնիսկ հալածվելու են։ Իսկ այդ փաստը պե՞տք է վախեցնի մեզ։
1. Ինչո՞ւ ենք ակնկալում, որ հալածվելու ենք
Աստվածաշնչում պարզ գրված է. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն» (2 Տիմոթեոս 3։12)։ Հիսուսին հալածեցին, քանի որ նա Սատանայի աշխարհի մի մասը չէր։ Մենք նույնպես այս աշխարհի մի մասը չենք, դրա համար չենք զարմանում, երբ հալածվում ենք կառավարությունների և կրոնական կազմակերպությունների կողմից (Հովհաննես 15։18, 19)։
2. Ինչպե՞ս կարող ենք նախապատրաստվել հալածանքին
Մենք այսօր իսկ պետք է ամրացնենք Եհովայի հետ մեր մտերմությունը։ Ամեն օր ժամանակ հատկացրու, որ աղոթես նրան և կարդաս Աստծու Խոսքը։ Կանոնավոր ներկա գտնվիր ժողովի հանդիպումներին։ Այս ամենը քեզ ուժ կտա, որ քաջաբար դիմագրավես անգամ քո ընտանիքի կողմից եկող հալածանքին։ Պողոս առաքյալը, ում շատ հաճախ հալածում էին, գրել է. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա» (Եբրայեցիներ 13։6)։
Կանոնավոր քարոզելը մեզ ավելի քաջ է դարձնում։ Քարոզելու ընթացքում մենք սովորում ենք վստահել Եհովային և հաղթահարել մարդավախությունը (Առակներ 29։25)։ Հիմա իսկ սովորիր անվախորեն քարոզել, որպեսզի ապագայում, եթե կառավարությունը արգելքներ սահմանի, դրանք քեզ հետ չպահեն Աստծուն ծառայելուց (1 Թեսաղոնիկեցիներ 2։2)։
3. Հալածանքներին դիմանալը ի՞նչ արդյունքներ է բերում
Իհարկե, հալածվելը հաճելի չէ, սակայն եթե հաջողությամբ հաղթահարենք փորձությունը, մեր հավատը կամրանա։ Երբ մեզ թվում է, թե մեր ուժերը սպառվում են, ու զգում ենք Եհովայի օգնությունը, ավելի ենք մոտենում նրան (կարդա Հակոբոս 1։2–4)։ Եհովան ցավ է զգում, երբ տեսնում է, թե ինչպես ենք տառապում, սակայն ուրախանում է՝ տեսնելով, որ չենք հանձնվում։ Աստվածաշնչում ասվում է. «Բայց եթե բարին գործելու համար չարչարվեք ու տոկունություն դրսևորեք, ապա դա հաճելի կլինի Աստծուն» (1 Պետրոս 2։20)։ Եթե մինչև վերջ հավատարիմ մնանք, Եհովան մեզ հնարավորություն կտա հավիտյան ապրելու մի աշխարհում, որտեղ ոչ ոք չի հակառակվի մաքուր երկրպագությանը (Մատթեոս 24։13)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես է հնարավոր հալածանքների ներքո հավատարիմ մնալ Եհովային, և թե ինչպես է նա վարձատրելու մեզ։
4. Դու կարո՛ղ ես դիմանալ ընտանիքիդ հալածանքին
Հիսուսը շատ լավ գիտեր, որ մեր ընտանիքի անդամները գուցե դեմ լինեին Եհովային երկրպագելու մեր որոշմանը։ Կարդացեք Մատթեոս 10։34–36 և քննարկեք այս հարցը։
Երբ ընտանիքի անդամներից մեկը որոշում է ծառայել Եհովային, մյուսները ինչպե՞ս գուցե արձագանքեն։
Մի օրինակ տեսնելու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև պատասխանեք հաջորդող հարցին։
Ի՞նչ կանես, եթե ազգականդ կամ ընկերդ փորձի քեզ հետ պահել Եհովային ծառայելուց։
Կարդացեք Սաղմոս 27։10 և Մարկոս 10։29, 30 համարները։ Համարներից յուրաքանչյուրը ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը։
Այս խոստումը ինչպե՞ս կարող է օգնել քեզ, որ դիմագրավես հալածանքին։
5. Շարունակիր երկրպագել Եհովային՝ չնայած հալածանքին
Քաջություն է հարկավոր՝ Եհովային ծառայելու համար, երբ ուրիշները փորձում են խանգարել մեզ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։
Այս տեսանյութի օրինակներն ինչպե՞ս են զորացնում քեզ։
Կարդացեք Գործեր 5։27–29 և Եբրայեցիներ 10։24, 25։ Համարներից յուրաքանչյուրը ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը։
Ինչո՞ւ է այդքան կարևոր շարունակել երկրպագել Եհովային, եթե նույնիսկ մեր քարոզչական ծառայությունն ու հանդիպումները արգելված են մեր երկրում։
6. Եհովան կօգնի, որ դիմանաս
Տարբեր տարիքի ու տարբեր ծագում ունեցող Եհովայի վկաներ նույնիսկ հալածանքների ներքո հավատարմորեն շարունակում են ծառայել Եհովային։ Տեսնելու համար, թե ինչն է նրանց օգնել՝ դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։ Տեսանյութը դիտելուց հետո քննարկեք հաջորդող հարցը։
Ի՞նչը օգնեց այս Վկաներին, որ դիմանան։
Կարդացեք Հռոմեացիներ 8։35, 37–39 և Փիլիպպեցիներ 4։13 համարները։ Համարներից յուրաքանչյուրը ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը։
Այս համարն ինչպե՞ս է հավաստիացնում քեզ, որ կարող ես դիմանալ ցանկացած փորձության։
Կարդացեք Մատթեոս 5։10–12, այնուհետև քննարկեք այս հարցը։
Ինչո՞ւ ենք ասում, որ կարող ենք երջանիկ լինել՝ չնայած հալածանքին։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես չեմ դիմանա հալածանքին»։
Աստվածաշնչյան ո՞ր համարները կարող են զորացնել նրանց։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովան շատ է գնահատում, որ չնայած հալածանքին՝ իրեն ծառայելու համար ջանք չենք խնայում։ Եհովայի օգնությամբ մենք անպայման հաջողության կհասնենք։
Վերհիշենք
Քրիստոնյաներն ինչո՞ւ են մտածում, որ հալածվելու են։
Ի՞նչ կարող ես անել հիմա, որ հալածանքի ժամանակ պատրաստված լինես։
Ի՞նչն է վստահեցնում քեզ, որ նույնիսկ փորձությունների ժամանակ կկարողանաս Եհովային ծառայել։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Եհովան ինչպես է օգնել մի երիտասարդ եղբոր՝ դիմանալու փորձություններին, երբ նա ազատազրկվել էր իր չեզոքության համար։
Տես, թե ինչն օգնեց մի զույգի երկար տարիներ հավատարմորեն ծառայել Եհովային՝ չնայած հակառակությանը։
«Ծառայում ենք Եհովային փոփոխությունների ժամանակաշրջանում» (7։11)
Իմացիր, թե ինչպես կարող ես խիզախորեն դիմակայել հալածանքին։
«Հիմա է ժամանակը, որ պատրաստվես հալածանքներին» («Դիտարան», 2019 թ. հուլիս)
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք ընտանիքի անդամների հակառակությանը և ինչպե՞ս կարող ենք հաղթահարել առաջացած դժվարությունները։
«Ճշմարտությունը «ոչ թե խաղաղություն է բերում, այլ սուր»» («Դիտարան», 2017 թ. հոկտեմբեր)
-