ԴԱՍ 22
Ինչպե՞ս կարող ես քարոզել բարի լուրը
Աստվածաշնչյան ճշմարտությունները սովորելիս գուցե մտածես. «Ի՜նչ լավ կլիներ, որ բոլորը իմանային սրանց մասին»։ Այո՛, բոլորը պետք է իմանան այս ճշմարտությունները։ Սակայն գուցե կաշկանդվես ուրիշներին պատմել քո սովորածը։ Եկ տեսնենք, թե ինչպես կարող ես հաղթահարել կաշկանդվածության զգացումը և սկսել ուրախությամբ քարոզել բարի լուրը։
1. Ինչպե՞ս կարող ես սովորածդ պատմել ծանոթներիդ
Հիսուսի աշակերտները մի անգամ ասացին. «Մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ենք ու լսել» (Գործեր 4։20)։ Նրանք այնքան էին գնահատում ճշմարտությունը, որ ցանկանում էին որքան հնարավոր է շատ մարդկանց պատմել այն։ Դո՞ւ էլ այդպիսի ցանկություն ունես։ Եթե այո, առիթներ փնտրիր, որ ընկերներիդ և ընտանիքիդ անդամներին նրբանկատորեն պատմես սովորածիդ մասին (կարդա Կողոսացիներ 4։6)։
Ինչի՞ց սկսել
Հարազատներիդ հետ զրուցելիս կարող ես ասել. «Այս շաբաթ հետաքրքիր բան եմ իմացել»։
Մի քաջալերական աստվածաշնչյան համար կարդա վատառողջ կամ մտահոգված ընկերոջդ համար։
Երբ աշխատակիցներդ հարցնեն՝ ինչ նորություն ունես, կարող ես մի միտք պատմել Աստվածաշնչի ուսումնասիրությունից կամ ժողովի հանդիպումից։
Ցույց տուր ընկերներիդ jw.org կայքը։
Կարող ես որևէ մեկին հրավիրել Աստվածաշնչի քո ուսումնասիրությանը կամ ցույց տալ ինչպես լրացնել ուսումնասիրության հայտ jw.org կայքում։
2. Ինչո՞ւ արժե ժողովի հետ քարոզելու նպատակ դնել
Հիսուսի աշակերտները միայն իրենց ծանոթներին չէին քարոզում։ Հիսուսը նրանց «իրենից առաջ երկու-երկու ուղարկեց դեպի.... բոլոր քաղաքներն ու վայրերը»՝ քարոզելու (Ղուկաս 10։1)։ Կազմակերպված քարոզչության շնորհիվ ավելի շատ մարդիկ լսեցին բարի լուրը։ Բացի այդ՝ միասին քարոզելը մեծ ուրախություն էր բերում աշակերտներին (Ղուկաս 10։17)։ Կարո՞ղ ես դու էլ նպատակ դնել քարոզել ժողովի հետ։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես կարող ես հաղթահարել կաշկանդվածությունդ և վայելել այն ուրախությունը, որը բերում է բարի լուրը քարոզելը։
3. Եհովան քեզ հետ կլինի
Քարոզել ցանկացողներից ոմանք գուցե անհանգստանան, թե ուրիշներն ինչ կմտածեն իրենց մասին կամ ինչպես կարձագանքեն։
Լարվո՞ւմ ես, երբ մտածում ես սովորածդ ուրիշներին պատմելու մասին։ Ինչո՞ւ։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։
Այս պատանի Վկաներն ինչպե՞ս հաղթահարեցին իրենց վախերը։
Կարդացեք Եսայիա 41։10, հետո քննարկեք հետևյալ հարցը։
Երբ վախենում ես քարոզել, աղոթքն ինչպե՞ս կարող է օգնել։
Գիտեի՞ր
Եհովայի վկաներից շատերը ժամանակին մտածում էին, թե երբեք չեն կարողանա քարոզել։ Օրինակ՝ Սերգեյը, որը թերարժեքության զգացում ուներ և շփվող չէր, ասում է. «Չնայած վախենում էի, սակայն սկսեցի ուրիշներին պատմել սովորածս։ Ի զարմանս ինձ՝ դրա շնորհիվ հաղթահարեցի թերարժեքության զգացումը, և հավատս ավելի ամրացավ»։
4. Հարգալից եղիր
Քարոզելիս ուշադրություն դարձրու ոչ միայն այն բանին, թե ինչ ես ասում, այլև, թե ինչպես ես ասում։ Կարդացեք 2 Տիմոթեոս 2։24 և 1 Պետրոս 3։15 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Ուրիշներին քարոզելիս ինչպե՞ս կարող ես կիրառել այս աստվածաշնչյան համարները։
Ի՞նչ կարող ես անել և ի՞նչ չպետք է անես, եթե ընտանիքիդ անդամները կամ ընկերներդ չհամաձայնեն քեզ հետ։
Ինչո՞ւ ավելի լավ կլինի պնդումներ անելու փոխարեն նրբանկատ հարցեր տալ։
5. Բարի լուրը քարոզելը ուրախություն է բերում
Եհովան Հիսուսին հանձնարարել էր քարոզել բարի լուրը։ Հիսուսն ինչպե՞ս էր վերաբերվում այդ գործին։ Կարդացեք Հովհաննես 4։34 և քննարկեք հետևյալ հարցերը։
Որակյալ սնունդը պահպանում է մեր կյանքը և ուրախություն է պատճառում։ Հիսուսը ինչո՞ւ Աստծու կամքը կատարելը, որի մեջ մտնում էր նաև բարի լուրը քարոզելը, համեմատեց կերակուրի հետ։
Ի՞նչ ես կարծում, բարի լուրը քարոզելը ինչպե՞ս կարող է ուրախացնել քեզ։
Առաջարկներ
Փորձիր միջշաբաթյա հանդիպումներից զրույց սկսելու ձևեր սովորել։
Քեզ հետ ուսումնասիրողին հարցրու, թե ինչպես կարող ես միջշաբաթյա հանդիպմանը ուսումնական առաջադրանքներ ստանալ։ Այդ առաջադրանքները կօգնեն, որ ավելի պատրաստված լինես՝ ուրիշներին պատմելու քո սովորածը։
«Ոմանք ասում են»/«Ոմանք գուցե հարցնեն» բաժինը կօգնի, որ հմտանաս և կարողանաս պատասխանել տարածված հարցերին ու առարկություններին։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ի՞նչ նորություն ունես»։
Ինչպե՞ս կարող ես այս հնարավորությունը օգտագործել և պատմել, թե ինչ ես սովորել Աստվածաշնչի ուսումնասիրությունից։
ԱՄՓՈՓՈՒՄ
Ուրիշներին բարի լուրը պատմելը ուրախություն է բերում, և այն ավելի հեշտ կարող է լինել, քան կարծում ես։
Վերհիշենք
Ինչո՞ւ է հարկավոր բարի լուրը պատմել ուրիշներին։
Ինչպե՞ս կարող ես դա հարգալից ձևով անել։
Եթե կաշկանդվում ես քարոզել, ինչպե՞ս կարող ես հաղթահարել այդ զգացումը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես jw.org կայքի այցեքարտով բարի լուրը քարոզելու չորս պարզ կերպեր։
Իմացիր, թե որ չորս հատկությունները կարող են օգնել քարոզելու բարի լուրը։
«Պատրա՞ստ ես դառնալու «մարդկանց որսորդ»» («Դիտարան», 2020 թ. սեպտեմբեր)
Տես, թե մի աստվածաշնչյան օրինակ ինչպես կարող է քաջություն տալ, որ քարոզես բարի լուրը, եթե նույնիսկ տարիքով փոքր ես։
Իմացիր, թե ինչպես կարող ես Աստվածաշնչի մասին խոսել ընտանիքիդ այն անդամների հետ, որոնք դեռ չեն ճանաչում Եհովային։
«Ինչ կարող ես անել, որպեսզի ճշմարտությունը հասնի հարազատիդ սրտին» («Դիտարան», 2014 թ. մարտի 15)