-
«Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք»«Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
-
-
16. Առաքյալներն ինչպե՞ս ցույց տվեցին, որ վճռել են հիմնովին վկայություն տալ, և քարոզելիս ինչպե՞ս ենք հետևում նրանց օրինակին։
16 Առաքյալներն առանց ժամանակ կորցնելու վերսկսեցին վկայություն տալու գործը։ Նրանք «ամեն օր տաճարում և տնից տուն առանց դադարի շարունակում էին սովորեցնել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել»d (Գործ. 5։42)։ Այդ եռանդուն քարոզիչները վճռել էին հիմնովին վկայություն տալ։ Ուշագրավ է, որ նրանք գնում էին տնից տուն, ինչպես պատվիրել էր Հիսուսը (Մատթ. 10։7, 11-14)։ Հենց դրա շնորհիվ էր, որ նրանք կարողացան Երուսաղեմը լցնել իրենց ուսմունքով։ Այսօր մենք՝ Եհովայի վկաներս, հետևում ենք առաքյալների օրինակին և բարի լուրը քարոզում ենք տնից տուն։ Ուստի մեր տարածքի բոլոր տներն այցելելով՝ ցույց ենք տալիս, որ ցանկանում ենք հիմնովին վկայություն տալ և բոլորին հայտնել բարի լուրը։ Արդյոք Եհովան օրհնո՞ւմ է տնետուն ծառայությունը։ Անշո՛ւշտ։ Այս վերջին օրերում միլիոնավոր մարդիկ են արձագանքել Թագավորության լուրին, և նրանցից շատերը բարի լուրն առաջին անգամ լսել են այն ժամանակ, երբ Վկաները թակել են իրենց դուռը։
-